08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 19, 2013

Կա հաղթած թեկնածու, իսկ սա ուղղակի միջադեպ է եվրախորհրդարանի պատգամավոր /վիդեո/

Եվրախորհրդարանի անդամ Ռիչարդ Չառնեւսկին /Ryszard Czarnecki/, որը  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսին էր գտնվում, ասուլիսի խափանումից հետո Henaran.am-ի հետ զրույցում  մեկնաբանեց տեղի ունեցածը: Նա նախ նշեց, որ հինգ տարի առաջ է եղել հայաստանում եւ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս նախագահական ընտրությունները անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: ”Կարծում եմ, որ այս անգամ ամեն ինչ կարգին էր: Ես արդեն 4 […]

Շախմատի չեմպիոնները ամբողջ հոգով շնորհավորում են Սերժ Սարգսյանին

Հայաստան Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին   Մեծարգո պարոն Նախագահ:   Ամբողջ հոգով շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Մենք հպարտ ենք,  որ մեր երկիրը կշարունակեք առաջնորդել Դուք, որ միաժամանակ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահն եք:   Անհնար է գերագնահատել Ձեր դերը Հայաստանի տարած փառահեղ հաղթանակներում, մասնավորապես` շախմատի համաշխարհային օլիմպիադաներում եւ աշխարհի առաջնություններում: Չնայած […]

“Մենք գնալու ենք միավորման ճանապարհով” . Շարմազանով

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին անցկացված ընտրությունները ժողովրդավարական է որակում եւ հերքում է, թե դրանք անցկացվել են վախի մթնոլորտում։ “Հայաստանում այլեւս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, եւ այդ իմաստով սրանք գալիս են եւս մեկ անգամ վերահաստատելու, որ իշխանությունը ունի քաղաքական կամք, եւ այս ընտրությունները իրենց որակով հավակնում […]

Երեւանում հանդիպել են ՀՀ եւ Արցախի ԱԳ նախարարները

Փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և  Կարեն Միրզոյանի հանդիպումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը իր արցախյան գործընկերոջը ներկայացրեց Փարիզում ԵԱՀԿ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպման արդյունքները: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև երկու ԱԳՆ-ների միջև համագործակցությանն առնչվող […]

Բղավոցներով սրահ ներխուժեցին եւ խափանեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսը /ֆոտո, վիդեո/

Րոպեներ առաջ Արմենիա մարիոթ հյուրանոցում դադարեցվեց ԵԱՀԿ /ԺԳՄԻԳ, ԵԽԽՎ եւ ԵԽ դիտորդների` նախօրոք ծրագրված համատեղ մամլո ասուլիսը: Ասուլիսի մեկնարկից կարճ ժամանակ անց, երբ ԵԱՀԿ /ԺԳՄԻԳ, ԵԽԽՎ եւ ԵԽ դիտորդները ներկայացնում էին Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց նախնական զեկույցի դիտարկումները, մի խումբ քաղաքացիներ, ովքեր այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԸՀ-ի դիմաց, իսկ երեկ թեկնածու […]

Ով է “Հանրայինի” ապագա նախագահը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ս.թ. փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել են հետևյալ անձինք` Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը՝ ծնված 1969թ. Աստղիկ Շամսի Ավետիսյանը` ծնված 1977թ. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին: […]

PR խղճահարության ակնկալիքով

Նախագահական ընտրությունների վերաբերյալ Ֆեյսբուքում իրենց մեկնաբանություններն են թողել երգիչները, հաղորդավարները: Այսպես երգիչ Սերգեյ Գրիգորյանը գրել է. ”Հայաստանում տրենդային 3 մոդել` դիետա հացադուլի տեսքով, PR խղճահարության ակնկալիքով, ՀԱՂԹԱՆԱԿ կատարյալ անտարբերության դեպքում”:  Հաղորդավար Պետրոս Ղազարյանը գրել է.  ”Մեկ մարդ իր քվեաթերթիկն է կերել, բոլորը զարմանում են: Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց խիղճն են կերել՝ զարմանք չկա”: Հաղորդավարուհի Լուսինե […]

Ընդդիմադիր ուժերն իրավունք չունեն չպաշտպանել այդ քվեները. ՀԱԿ ներկայացուցիչ

Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ հաղթել է: Հիմա նրա քայլը պետք է լինի քաղաքական բոլոր ուժերին կոչ անել միավորվելու և պայքարել հանուն ժողովրդի քվեի: Այսօր լրագրողներին հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը:  “5/21 տեղամասում կաշառք էր բաժանվում, կային անվախ երիտասարդներ, ովքեր մտնում էին տեղամաս, նույնիսկ վիճում հանձնաժողովի նախագահի հետ: Իսկ Ավանի 1/4 ընտրատեղամասում 100 […]

ԿԸՀ-ն “թաղեցին”. բախում ոստիկանների հետ /վիդեո/

Երեկվանից` փետրվարի 18-ից ԳԱԱ-ի մոտ նստացույց սկսած մի խումբ ՀՀ քաղաքացիներն այսօր տեղափոխվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Փետրվարի 19-ը ակցիայի մասնակիցները համարում են մեռելոցի օր:  Նրանք նշում են, որ ընտրությունները կեղծիքներով, խաբեություններով ու ծեծկռտուքներով են անցել: Իսկ դրանք հիմք են` ընտրությունների հաջորդ օրը մեռելոց համարելու համար: Մասնակիցները ծաղկեպսակ էին պատրաստել, որը ցանկանում էին դնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի