Կա հաղթած թեկնածու, իսկ սա ուղղակի միջադեպ է եվրախորհրդարանի պատգամավոր /վիդեո/
Եվրախորհրդարանի անդամ Ռիչարդ Չառնեւսկին /Ryszard Czarnecki/, որը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսին էր գտնվում, ասուլիսի խափանումից հետո Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանեց տեղի ունեցածը:
Նա նախ նշեց, որ հինգ տարի առաջ է եղել հայաստանում եւ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս նախագահական ընտրությունները անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: ”Կարծում եմ, որ այս անգամ ամեն ինչ կարգին էր: Ես արդեն 4 օր է Հայաստանում եմ եւ կարծում եմ, որ սա կարեւոր քայլ է Հայաստանի համար”,-նշեց նա:
Ռիչարդ Չառնեւսկուն խնդրեցինք կարծիք հայտնել, այն, ինչ տեղի ունեցավ ասուլիսին, ժողովրդավարության եւ խոսքի ազատության դրսեւորո՞ւմ էր: “Ամենակարեւորն այն է, որ ընտրություններն անցել են ազատ, արդար: Ժողովրդավարական ընտրություններ էին, կա ժողովրդավարական որոշում եւ հաղթած թեկնածու,իսկ սա ուղղակի միջադեպ էր”,-նշեց նա:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել միջադեպը: