08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 19, 2013

Սերժ Սարգսյանն առաջատարն է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջատարն է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` քվեների 58 տոկոսով: Այդ մասին վկայում են “Baltic Surveys/The Gallup Organization”-ի էքզիթ փոլի արդյունքները: “Reuters”-ը, անդրադառնալով ՀՀ-ում փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին` նշում է, որ երկրորդը ԱՄՆ-ում ծնված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն է` ձայների 32 տոկոսով:  Սարսգյանը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր […]

Րաֆֆին անցավ Լեւոնին

Եվ այսպես չնայած նախանական արդյունքներով, սակայն արդեն պարզ է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում 861, 160 ձայնով հաղթել է ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ պատվավոր հորիզոնականում “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 539,672 քվե: Եթե համեմատում ենք նախորդ`2008թ-ի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների հետ, ապա Սերժ Սարգսյանի ձայները […]

Հրդեհ գազատար խողովակից. բնակիչները տարհանվել են

Այս գիշեր` լուսադեմին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 51 շենքի բնակիչները տարահանվել են` շենքի առաջին հարկում բռնկված հրդեհի պատճաոռվ: Ականատեսների պատմելով, փրկարարները բարձրախոսով չեն հայտարարել, որպեսզի բնակիչները դուրս գան, փոխարենը հարեւաններն են մեկ առ մեկ թակել մարդկանց դռները`  հորդորելով դուրս գալ շենքից: Ի դեպ, հրդեհը մարելուց հետո էլ չեն տեղեկացրել բնակիչներին, թե արդյո՞ք վտանգը անցել է: […]

Հրազդան գետում շարունակում են փնտրել 12-ամյա Արսենին

Այսօր` փետրվարի 19-ին, ժամը 9.00-ին վերսկսվել են 2000 թ. ծնված Արսեն Բալայանիորոնողական աշխատանքները:  ԱԻՆ հաղորդմամբ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար և հատուկ ջրափրկարարկան ջոկատները, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 4-րդ հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Հիշեցնենք, փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը: Մինչև ժամը 00.25-ը իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: […]

Էրեխեքի արեւ, Ալեքսանյանի մասին բան չի լսել. Ժամանակ

Թերթը գրում է, որ թիվ 8/05, 8/06, 8/07 ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի անդամներից մեկը երեկ հայտարարում էր, թե ընտրողների մասնակցությունը ակտիվ է` 1500 ընտրողից 850-ն արդեն ընտրել է: Ճիշտ է, որ տաքսիներով մարդիկ են բերել, ասում են` Սամվել Ալեքսանյանի տղաներն այստեղ աշխատում են, նաեւ փող են բաժանել: Թերթի հարցին հանձնաժողովականն այսպես է պատասխանել. “Ոչ, եթե այդպես […]

Սերժ Սարգսյան 58. 64%, Րաֆֆի Հովհաննիսյան` 36.74% . ԿԸՀ-ն ամփոփեց նախնական տվյալները

Քիչ առաջ ԿԸՀ-ի նիստում ամփոփվեց նախագահական ընտրությունների նախնական տվյալները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունցող 2.529.016 քաղաքացիներից ընտրության է մասնակցել 1.521.931ընտրող կամ 60.18%-ը: Մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 59.902: Ներկայացնում ենք ընտրության նախնական տվյալները՝ Հրանտ Բագրատյան 31.643 կամ 2.15% Պարույր Հայրիկյան 18.093 կամ 1.23% Րաֆֆի Հովհաննիսյան 539,674 կամ 36.74%  Անդրիաս Ղուկասյան […]

Լուրջ ցուցիչ. Հայկական ժամանակ

Նախագահական ընտրությունների արդյունքների առաջին իսկ տվյալները ստացվելուց հետո պարզ դարձավ, որ Հայաստանի խոշոր քաղաքներում հիմնականում հաղթել է”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Թերթը հներկայացնում է Գյումրիի տվյալները, որոնց համաձայն` քաղաքի 81 տեղամասերից 79-ի տվյալների հանրագումարով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 41 հազար 553 քվե` 69,46 տոկոս, իսկ Սերժ Սարգսյանը` 16 հազար 182 քվե` 27,05 […]

Իշխանությունը դեռ “տակ է տալու”. Ժողովուրդ

Երեկ երեկոյան, երբ պարզվեց, որ հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում գործող նախագահը պարտվել է, համացանցում “Փիղ” ծածկանունով հայտնի Տիգրան Քոչարյանը գրառում է արեց. “Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը Գյումրիում սպասված էր, քանի որ ինչքան երկար Գյումրիով ազատ ֆռֆռան Վարդան Ղուկասյանը եւ նրա բարեպաշտ որդին, այդքան էլ իշխանություններն այնտեղ տակ են տալու եւ ԲՀԿ-ին, եւ Րաֆֆուն, եւ ում ուզես” […]

Հրաժարականների շքե՞րթ. Ժողովուրդ

Թերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչներից մի քանիսը հրաժարական կտան: Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդը որոշ պաշտոնյաների աշխատանքի է նշանակել պայմանով, որ նախագահական մյուս ժամկետի ժամանակ առնվազն այդ տեղում չեն մնալու: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ՝ հրաժարականների շքերթը կմեկնարկի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ: Լուրի իսկությունը պարզելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի