11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրդեհ գազատար խողովակից. բնակիչները տարհանվել են

Այս գիշեր` լուսադեմին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 51 շենքի բնակիչները տարահանվել են` շենքի առաջին հարկում բռնկված հրդեհի պատճաոռվ: Ականատեսների պատմելով, փրկարարները բարձրախոսով չեն հայտարարել, որպեսզի բնակիչները դուրս գան, փոխարենը հարեւաններն են մեկ առ մեկ թակել մարդկանց դռները`  հորդորելով դուրս գալ շենքից: Ի դեպ, հրդեհը մարելուց հետո էլ չեն տեղեկացրել բնակիչներին, թե արդյո՞ք վտանգը անցել է:

Իսկ արատակարգ իրավիճակների նախարարության կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 19-ին, ժամը 04.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 շենքի ետնամասում այրվում է գազատար խողովակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի արտահոսքից բռնկված հրդեհը ներթափանցել է հարակից շինության ներս: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.59-ին, մարվել՝ 05.11-ին: Չգործող պահեստում այրվել են փաստաթղթեր (մոտ 5 քմ):

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ