18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բղավոցներով սրահ ներխուժեցին եւ խափանեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսը /ֆոտո, վիդեո/

Րոպեներ առաջ Արմենիա մարիոթ հյուրանոցում դադարեցվեց ԵԱՀԿ /ԺԳՄԻԳ, ԵԽԽՎ եւ ԵԽ դիտորդների` նախօրոք ծրագրված համատեղ մամլո ասուլիսը: Ասուլիսի մեկնարկից կարճ ժամանակ անց, երբ ԵԱՀԿ /ԺԳՄԻԳ, ԵԽԽՎ եւ ԵԽ դիտորդները ներկայացնում էին Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց նախնական զեկույցի դիտարկումները, մի խումբ քաղաքացիներ, ովքեր այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԸՀ-ի դիմաց, իսկ երեկ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մոտ էին, ներխուժեցին ասուլիսի սրահ եւ խափանեցին ասուլիսը` բացականչելով.”Դուք եք օրինականցնում կեղծված  ընտրությունները”:

Ակտիվիստները պահանջեցին իրենց տրամադրել բարձրախոսը, որպեսզի ընթերցեն ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց այլընտրանքային զեկույցը: Տեղի ունեցածից անակնկալի եկած / դիտորդները մի քանի րոպե նստած հետեւում էին, թե ինչ է կատարվում սրահում, այնուհետ հեռացան խոսափողների մոտից: Այդ ընթացքում ակտիվիստներն ընթերցում էին իրենց զեկույցը` դիտորդներին դիմելով.”Հարգարժան քաղաքական տուրիսներ, բավական է լեգիտիմացնեք կեղծված ընտրությունները, դուք ինքներդ եք ոտնահարում ձեր իսկ որդեգրած ժողովրդավարական արժեքները”: Ելույթի ընթերցումն ուղեկցվում էր բարձր բացականչություններով ու բղավոցներով:  

Դիտորդների ասուլիսն այս պահին ընդհատվել է: Մինչ այդ,  եվրոպացի դիտորդները հասցրել էին որոշ դիտարկումենր անել ` նշելով, որ ընդհանուր առմամբ 2008-ի նախագահական ընտրությունների համեմատ այս ընտրությունները դրական են գնահատում, թեեւ արձանագրվել են որոշ խախտումներ` թանաքի  եւ վստահված անձանց` քվեարկության ընթացքին միջամտելու հետ կապված:

Դիտորդները նշեցին, որ շարունակում են աջակցել Հայաստանի ժողովրդավարական ընթացքին, որ ընտրությունները մրցակցային են եղել` արձանագրելով առաջընթաց նախորդի նկատմամբ:

16. 05

“Բեկում” ժողովրդավարական աջակցության կենտրոն ՀԿ նախագահ Արթուր Մինասյանը հենց նոր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ մի խումբ քաղաքացիների նպատակն է եղել հանրությանը ներկայացնել իրենց այլընտրանքային զեկույցը, որ իրենք գտնում են, որ դիտորդների ներկայացրած զեկույցը կողմնակալ է եւ չի արտահայտում իրական պատկերը: Նա հայտարարեց, որ եվրոպացիներն  իրենց նկատմամբ ”բիրտ ուժ կիրառեցին եւ փորձեցին լռեցնել խոսքի ազատությունը”: Ազատ խոսքի իրավունքը սահմանափակումից հետո, ըստ Արթուր Մինասյանի, բարձրացվեց այն աղմուկը, որն իրականում չէր նախատեսվում: Նրա խոսքով` իրականում Հայաստանում ընտրությունների փոխարեն շոու էր: Արթուր Մինասյանը ասաց, որ ակցիայի շուրջ համախմբվել են մի խումբ ՀՀ քաղաքացիներ, որոնք իրենց ակտիվությունը կարող են ցանկացած կերպ դրսեւորել` անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ նույն խումբը նախօրեին հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կողքին էր: Մանրամասները` տեսանյութում:

Ներկա պահին դեռեւս խառնաշփոթ է: Ասուլիսը դեռ չի վերսկսվել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ