13-ամյա դպրոցականից պահանջել են վիրահատել կրծքերը
“Եթե Ձեր դուստրը ցանկանում է, որ համադասարանցիներն այլեւս չծաղրեն իրեն, ապա պետք է փոքրացնի կրծքերը“,-ԱՄՆ-ի Միսուրի նահանգի “Սենթրալ Միդլ” դպրոցի 6-րդ դասարանի 13-ամյա աշակերտուհու ծնողներին է հայտնել տեղի կրթական ոլորտի աշխատակիցներից մեկը:
Գաբրիելայի մայրը, ով կրթության բաժանմունք է դիմել` դստերը համադասարանցիների ծաղրանքներից փրկելու անհաջող փորձով, սկզբում չի հավատացել սեփական ականջներին եւ սկսել է ճշմարտություն փնտրել ավելի “բարձրաստիճան” կաբինետներում:
Վրդովված կինը հայտնել է կրթական բաժանմունքի ղեկավարին` ինչպես է վերջինիս աշխատակցուհին հայտնել իրեն, թե իր դստեր կրծքերն այնքան մեծ են, որ նրան միշտ էլ կծաղրեն, եւ միակ ելքը վիրահատությունն է: “Ես ի՞նչ մեղք ունեմ: Աստված է աղջկաս այդպիսին ստեղծել”,-ասել է նա:
Ղեկավարը խոստացել է Գաբրիելայի մորն օգնել, իսկ առայժմ համառորեն պաշտպանում է երեխային: