20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Չեմ հասկանում ի՞նչ է նշանակում `ԲՀԿ-ն որոշել է. Ուրիխանյան

 Ներկայացնում ենք ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը.”Անկեղծ զարմանքով եմ վերաբերվում այսօր մամուլում շրջանառվող ասեկոսեներին, իբր էթիկայի հանձնաժողովի կազմից ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ պարոն Վ. Բաբայանին հետ կանչելու ԲՀԿ որոշման վերաբերյալ:

 Չեմ հասկանում նաև ինչ է նշանակում ‘’ԲՀԿ-ն որոշել է’’: Ի՞նչ նկատի ունեն հնարողները՝ ղեկավարին, որն այս պահին Հայաստանում չի գտնվում, քաղաքական խորհրդին, թե խորհրդարանական խմբակցությանը:

  Թեպետև լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս արդեն իսկ հերքել էի այդ խոսակցությունները, այնուամենայնիվ հարկադրված եմ պաշտոնապես հայտարարել, որ որևէ քննարկում տվյալ հարցի շուրջ տեղի չի ունեցել և Վահան Բաբայանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում քննարկման ենթակա չէ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ