Աշխարհի ամենավատ հայրը դաժան խաղ է խաղացել որդու գլխին /վիդեո/
“Աշխարհի ամենավատ հայրը” դաժանորեն խաբել է սեփական որդուն, ավելին` նկարահանել է այդ ամենը եւ տեղադրել համացանցում: Իր նպատակին նա հասել է` մեծաքանակ դիտումներ է հավաքել, սակայն դրա փոխարեն երեխան սթրես է ապրել եւ արտասվել:
Բրազիլացի հայրիկը “կինդեր-սյուրպրիզ” է գնել երեխայի համար, սակայն նրա արձագանքն ստուգելու նպատակով շոկոլադե հավկիթը եւ խաղալիքը հանել է` փոխարենը տեղադրելով իսկական հավկիթ: Դաժան հայրիկը “կինդերը” բացելու ողջ ընթացքը նկարահանել է տեսախցիկով` սպասելով կուլմինացիային: Սկզբում երեխան զարմացել է, որ հավկիթը սպիտակ է, սակայն հնարամիտ հայրիկը նրան ասել է, թե դա “կինդերի նոր տեսակ է”:
Երեխան, հավատալով հորը, փորձել է ուտել հավկիթը, որը ջարդվել է եւ թափվել նրա վրա: Խաբված երեխան սկսել է արտասվել, իսկ իր արարքից գոհ հայրը տեսախցիկը շրջել է դեպի իրեն եւ ձեռքով հաղթական շարժում արել: