08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

Շատ բան ենք հաղթահարել, սա էլ կհաղթահարենք. Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը կայուն է: Նա անգամ խոսում է, պարզապես թույլ է: Այս մասին Henaran.am-ի թղթակցին  փոխանցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` դուրս գալով Հայրիկյանի հիվանդասենյակից: “Շատ բան եմ հաղթահարել, սա էլ կհաղթահարենք”,-ասել է Հայրիկյանը: Հիշեցնենք, այս գիշեր նա հրազենային վիրավորումով տեղափոխվել է Նոր Նորքի “Գրիգոր Լուսավորչի” անվան հիվանդանոց: Նախագահի թեկնածուի վրա կրակել […]

Հնարավոր է, նախագահական ընտրությունները հետաձգվեն /վիդեո/

ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր […]

Հարված իշխանություններին. վարչապետ /վիդեո/

“Ես կարծում եմ կլինեն նաեւ քաղաքական գնահատականներ: Խիստ զայրացնում է այն, ինչ տեղի է ունեցել: Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի գտնենք մեղավորներին: Դրդապատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց մի բան ակնհայտ է, որ սա առաջին հերթին հարվածում է իշխանություններին եւ պետականությանը”՝ անդրադառնալով Պարույր Հայրիկյանի միջադեպին ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հիվանդանոցում են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը

Այս պահին Նոր Նորքի “սբ. Գրիգոր Լուսավորիչ”  բժշկական կենտրոն են եկել նաեւ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, “Ազատ Դեմոկրատների” վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը հիվանդանոցից: Քիչ առաջ հիվանդանոց են եկել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  նախագահի թեկնածուներ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Արման Մելիքյանը: Հիշեցնենք, քիչ առաջ այս […]

Մանրամասն քննություն է ընթանալու, ոստիկանապետ /վիդեո/

Հնարավոր բոլոր վարկածներով մանրամասն քննություն է ընթանալու: Փետրվարի 1-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց   ոստիկանապետ Վլադիմիր  Գասպարյանը Սբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոնում, որտեղ գտնվում է հրազենային վնասվածք ստացած Պարույր Հայրիկյանը: Խոսելով վարկածների մասին, ոստիկանապետն  ասաց. «Եկեք եզրակացությունները թողնենք հետո: Բժիշկների հավաստմամբ` Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը մանրազնին քննելու է բոլոր վարկածները: Դեպքից անցել է […]

ՀՐԱՏԱՊ. Հայրիկյանի վիճակը միջին ծանրության է, վիրահատության կարիք չկա /լրացված, վիդեո/

Կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին րոպեներ առաջ նրան տեղափոխել են տամոգրաֆիայի կաբինետ: Այս մասին հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը հիվանդանոցից: Նրա փոխանցմամբ, Հայրիկյանը երկու կրակոց է ստացել կրծքավանդակի շրջանում: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը մեր թղթակցին ասել է, որ ոստիկանության պետի առաջին […]

ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ. Կրակել են Պարույր Հայրիկյանի վրա, նա կրծքավանդակից վիրավոր է

Քիչ առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Պարույր Հայրիկյանը այս պահին Նոր նորքի թիվ 3 հիվանդանոցում է, նա կրծքավանդակից վիրավորվել է: Henaran.am-ի աղբյուների փոխանցմամբ` բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: Henaran.am-ի թղթակիցը աշխատում է հիվանդանոցում: 0:17 Մեր թղթակցի հաղորդմամբ` Պարույր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի