08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

Հայրիկյանը դիմադրել է. Արամ Հարությունյանին մանրամասներ է պատմել

Նախագահի թեկնածու, ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր առավոտյան այցելել է ԱԻՄ առաջնորդ Պարուր Հայրիկյանին: ՛՛Փա՛ռք Աստծո, ամեն ինչ նորմալ է: Նա պատմեց որոշակի մանրամասներ, բայց ինձ ավելի շատ առողջական վիճակն էր հետաքրքրում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարությունյանը: Հայրիկյանը պատմել է, որ իր կողմից դիմադրություն է եղել, և դա է եղել պատճառը, որ հանցագործը […]

Ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից. Մեծ Բրիտանիայի դեսպան

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը  հաղորդագրություն է տարածել` Հայրիկյանի հետ կատարված միջադեպի առնչությամբ, մասնավորապես նշելով. “Ինչպես բոլորը, այնպես էլ ես ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից: Հանգամանքների բերումով, դեպքից ժամեր առաջ ես երեկ հանդիպել եմ պարոն Հայրիկյանին ու նախընտրական հարցեր քննարկել: Անգամ չէի կարող պատկերացնել, որ նրա վրա նման սարսափելի հարձակում կլինի ժամեր […]

Պարույր Հայրիկյանի վիրահատությունն ավարտվել է

Ինչպես “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոցից տեղեկացնում է Heneran.am-ի թղթակիցը, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատությունն ավարտվել է: Այս պահին որեւէ կոնկրետ տեղեկություն չկա վիրահատության արդյունքների մասին, բժիշկները շուտով կզրուցեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Կրակում են Հայաստանի վրա …

“Իհարկե, շատ վաղ է եզրակացություն անելու համար, և միայն հետագա զարգացումները թույլ կտան իմանալ, թե ովքեր են կանգնած դրա հետևում: Պետք է նշել, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակելով`կրակում են Հայաստանի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը`անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին: “Այդ քայլն ուղղված էր բոլոր հայաստանակենտրոն ուժերի դեմ, […]

Ռուսամետ թեկնածու չկա. քաղաքագետ

՛՛Ութ թեկնածուներից որևէ մեկը ռուսամետ չէ կամ Ռուսաստանի դրածո չէ, չկա այդպիսի թեկնածու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` վերլուծելուով ՀՀ նախագահի թեկնածուների արտաքին քաղաքական կողմնորոշումները: Նրա խոսքով՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն ևս ռուսամետ չեն: ՛՛Սա ևս աննախադեպ է, առաջին անգամ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ռազմավարական հայեցակարգը արտացոլող թեկնածու չկա՛՛,-նշեց Շաքարյանցը: Նկարագրելով նախագահի […]

Մահ բանակում

31.01.2013թ., ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը /ծնված 1990թ., 2012-1 զորակոչ, Նոր Նորքի զ/կ/: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության […]

ԲՀԿ-ն զորակցություն է հայտնում

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը իր խորը մտահոգությունն է արտահայտում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունացած դեպքի առթիվ: Մարդկայնորեն հայտնում ենք մեր զորակցությունն իրեն, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք հնարավորինս արագ և արդյունավետ քննության իրականացում:       ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տ. Ուրիխանյան

Հայրիկյանի մահափորձի գործով ստեղծված քննչական խումբը գլխավորում է ԱԱԾ քննչական վարչության պետը

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ երեկ ուշ երեկոյան իրականացված մահափորձի վարկածների վերաբերյալ իրավասու մարմիններն առայժմ զերծ են մնում որեւէ մեկնաբանությունից: Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: […]

Ուշագրավ փաստ. Հայրիկյանին կարմիր

ԱԻՄ-ական Մարտին Վարդանյանը, ով 20 տարուց ավել  Հայրիկյանի հետ է ցանկացած հանդիպման եւ ապահովում է նրա ելույթների տեխնիկական մասը, Henaran.am-ին պատմեց, որ Մասիսում ինքը նկատել է անծանոթ կարմիր “Համեր”, որը հետեւում էր Հայրիկյանին: Բացի Մասիսից, նա եւս մի քանի այլ վայրերում` նախընտրական հանդիպումների ժամանակ, նկատել է այդ մեքենան: ”Համարը չեմ հիշում, բայց այդ փաստը քննարկեցինք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի