Աուդիտ չեն անցել 167 խոշորները

ՀՀ ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամփոփել է խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները։ Համաձայն այդ տվյալների, 843 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 676-ը, որից. 404 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 256 կազմակերպություն չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 16-ի ծառայությունների մատուցումը դեռևս չի ավարտվել: […]