10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մահափորձի կազմակերպիչներին պետք է ընտրապայքարի շրջանակից դուրս փնտրել. Կարապետ Ռուբինյան

“Ընտրապայքարի տրամաբանությունից դուրս բան է տեղի ունեցել, ինչն անշուշտ, մերժելի է եւ առաջին հերթին ստվերում է մեր պետականությունը եւ պետք է բացառվի’’,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին ուշ երեկոյան ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին, ասել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը:

‘’Այստեղ, իհարկե,  իշխանության պատասխանատվության եւ համապատասխան անվտանգության մարմինների պատասխանատվության հարց է ծագում’’,-շեշտել է նա :

Ինչ վերաբերվում է հարցին, թե ում կարող էր ձեռնտու լինել նախագահական ընտրությունների շեմին Հայաստանում անհանգիստ վիճակի ստեղծումը կամ գուցե ընտրությունների հետաձգումը, ինչի հնարավորությունը ՀՀ Սահմանադրության մեջ նշված է, մեր զրուցակիցն ասաց.

’’Կարծում, որ ընտրապայքարի մասնակիցներից որեւէ մեկին դա ձեռնտու չէր, ուրեմն պետք է այդ շրջանակից դուրս փնտրել կազմակերպիչներին ու հովանավորողներին: Գրանցված թեկնածուներից որեւէ մեկին չեմ կարծում, որ օգուտ կտար’’:

Կարապետ Ռուբինյանը չբացառեց նաեւ դրսի գործոնի ազդեցությունը, բայց եւ դժվարացավ նշել, թե կոնկրետ որ ուժի կամ որ երկրի հետ կարելի է կապել այս ամենը:

 ‘’Կարող էր լինել, ենթադրենք, որեւէ պետության ցանկություն, որպեսզի Հայաստանի ընդհանուր վարկանիշը լավը չլինի, կարող էր ավելի կոնկրետ խնդիրների համար իրականացվել, բայց դա ենթադրությունների ոլորտից է:

Ոչ մի  վարկած պետք չէ բացառել, ամեն ինչ հնարավոր է, դրա համար կա պետություն, պետական անվտանգության մարմիններ, որոնց, ցավոք սրտի հակված չենք հավատալու, որովհետեւ նախկինից փորձ ունենք ’’,-նշեց Կարապետ Ռուբինյանը:

Նրա համոզմամբ, դեպքը տեղի է ունեցել եւ արդեն իսկ ինչ-որ չափով ստվերել է ընտրությունները.

’’Իհարկե, եթե արագ բացահայտում լինի, ականատես  լինենք մեղավորներին պատժելուն, իրավիճակը կփոխվի, բայց դա քիչ հավանական է’’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ