26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մահացել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը

2013 թ. փետրվարի 1 –ի առավոտյան  անդրօվկիանոսյան Լոս Անջելես քաղաքից տխուր լուր գուժեց Հայաստան : 81  տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Մելբուռնի  օլիմպիական խաղերի չեմպիոն , Եվրոպայի եռակի  և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը : Նա ծնվել է 1932 թ. ապրիլի 24 –ին ` Երևանում : 1959 թ. հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը ,որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թ. , երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ :

 Վլադիմիր Ենգիբարյանը  արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման  ,  մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամի , ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի , ՀՀ վաստակավոր մարզչի  և վաստակավոր գործչի , ՀԱՕԿ –ի ոսկե շքանշանի  :

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը  Վլադիմիր Ենգիբարյանին  շնորհել են  / 2009 թ. / Հայաստանի և Արցախի բարձրագույն պարգևներ :

 2012 թ. ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի  նախաձեռնությամբ    Երևան հրավիրվեց  կաշվե ձեռնոցի փառահեղ վարպետը : Նրա 80 –ամյակին նվիրված տոնական արարողությունը  շուքով նշվեց  և , բացի այդ , բռնցքամարտի դպրոցը անվանակոչվեց  հիմնադրի ` Վլ. Ենգիբարյանի անունով : 

 Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  փետրվարի 3 –ին , ժամը 14 –ին հոգեհանգստյան  արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում : Հուղարկավորությունը  նախատեսված  է ԱՄՆ –ում :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ