22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի մասին մի փոքր մտածողը երբեք չէր գնա այդ քայլին. Օսկանյան

Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը եւ Էլինար Վարդանյանը տեսակցեցին Պարույր Հայրիկյանին: Հիվանդանոցից հաղորդում է մեր թղթակիցը: Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ Հայրիկյանին արդեն վիրահատարանից տեղափոխել են հիվանդասենյակ, բայց նա դեռեւս անգիտակից վիճակում է:

Բժիշկները ԲՀԿ խմբակցության պատգամավորներին ասել են, որ Հայրիկյանի առողջությանը վտանգ չի սպառնում, եւ նա շուտափույթ կապաքինվի: Տիկին Զոհրաբյանի խոսքով` անտրամաբանական է միջադեպի հետ կապել որեւէ տեսանելի վարկած: “Մենք մեր գործընկերների հետ քննարկեցինք, բայց այդպես էլ չենք կարող ինչ-որ բան մտածել: Կարծում ենք` իրավապահները ամեն ինչ կանեն` բացահայտելու հանցագործությունը”,-ասաց Զոհրաբյանը:

Վարդան Օսկանյանի կարծիքով` այս միջադեպը զարհուրելի է եւ դատապարտելի: “Հայաստանի մասին մի փոքր մտածողը երբեք չէր գնա այդ քայլին, ուրիշ բան ասել չեմ կարող: Վարկածներ չեմ առաջադրում”,-եզրափակեց Օսկանյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ