27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մաշտոցի և այլ այգիներում հիմնական կառույցներ չպետք է լինեն

Նշելով, որ չնայած հանրային տարածքի համար վերջին տարիների քաղաքացիական պայքարին` Երևանի քաղաքապետարանը դասեր չի քաղել և չի կարողանում որոշում ընդունել Երևանի այգիների կառուցապատումները կանգնեցնելու համար:

Այսպես 2013թ. հունվարի 25-ին էկոլոգիական հանձնաժողովի նիստին են ներկայացվել Մալիբու սրճարանի և Արաբկիրի Պրագայի այգու վերակառուցման նախագծերը, որոնք ոչ այլ ինչ են, քան այգում հիմնական շինություններ:

Մենք ենք այս քաղաքի տերը նախաձեռնությունը կրկին շեշտում է, որ կտրականապես դեմ է այս և որևէ այլ նախագծի, որը առանձին անհատների շահերին կծառայեցնի հանրային տարածքները: Բոլոր տգեղ և կրպակատիպ կառույցները պետք է քայլ առ քայլ դուրս բերվեն այգիներից, այլ ոչ թե օրինականացվեն: Որևէ սեփականատերի շահ չի կարող բարձր լինել, քան
հանրության շահը:

Երևանի ավագանին և քաղաքապետը պետք է իրենց մեջ վերջապես ուժ գտնեն սկզբունքային որոշում կայացնելու Երևանի հանրային այգիների անձեռնմխելիության մասին: Այդ բոլոր քայլերը բացասաբար են ազդում առանց այդ էլ անկում ապրող Երևանի քաղաքակրթական մակարդակի վրա:

Նշենք նաև, որ էկոլոգիական հանձնաժողովը մինչև օրս քննարկել է տասնյակ ահազանգերի, Նորքի անտառների մասին և այլ հրատապ խնդիրներ, սակայն այդ քննարկումները գրեթե անհետևանք են մնում Երևանի քաղաքապետարանի, վարչությունների և պատասխանատուների համար: Նման պայմաններում էկոլոգիական հանձնաժողովի աշխատանքը դառնում է ոչ համարժեք և ծառայում է որպես շղարշ նախկին գործելաոճը շարունակելու համար:

Ելնելով վերոշարադրյալից հայտարարում ենք, որ կտրականապես դեմ ենք նման որևէ կառուցապատման հանրային այգիներում և պատրաստ ենք օգտագործել քաղաքացիական պայքարի բոլոր միջոցները հանրային այգիները մասնավորի միջամտությունից զերծ պահելու համար:

Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ