08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռուսամետ թեկնածու չկա. քաղաքագետ

՛՛Ութ թեկնածուներից որևէ մեկը ռուսամետ չէ կամ Ռուսաստանի դրածո չէ, չկա այդպիսի թեկնածու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` վերլուծելուով ՀՀ նախագահի թեկնածուների արտաքին քաղաքական կողմնորոշումները:

Նրա խոսքով՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն ևս ռուսամետ չեն: ՛՛Սա ևս աննախադեպ է, առաջին անգամ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ռազմավարական հայեցակարգը արտացոլող թեկնածու չկա՛՛,-նշեց Շաքարյանցը:

Նկարագրելով նախագահի թեկնածուներին՝ նա նշեց, որ Արամ Հարությունյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանն ու Անդրիաս Ղուկասյանն ուղղակի ֆոն են ապահովում, հիմնական մրցակիցները Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Սերժ Սարգսյանն ու Պարույր Հայրիկյանն են: Գործող նախագահին քաղաքագետը ներկայացրեց որպես արևմտամետ թեկնածու:

Հրանտ Բագրատյանի մասին քաղաքագետն ասաց. ՛՛Նախկին վարչապետ, ով համարում է, որ մինչև հիմա ամեն ինչ ճիշտ է անում, մինչև հիմա փողոցներում անիծում են քո անունը՛՛:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա Շաքարյանցը նկատեց, որ նա հայրենասեր է, սակայն նրա հայրենասիրությունը կառուցողական չէ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ