13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայրիկյանի մահափորձի գործով ստեղծված քննչական խումբը գլխավորում է ԱԱԾ քննչական վարչության պետը

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ երեկ ուշ երեկոյան իրականացված մահափորձի վարկածների վերաբերյալ իրավասու մարմիններն առայժմ զերծ են մնում որեւէ մեկնաբանությունից:

Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:

Փաստի առիթով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ  ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  34-305 հոդվածի հատկանիշներով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձ, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով:

ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը Henaran.am-ին փոխանցեց, որ ստեղծված  օպերատիվ-քննչական խումբը ղեկավարում է ԱԱԾ քննչական գլխավոր վարչության պետ Մնացական Մարուքյանը: Կատարվում է նախաքննություն: Արծվին Բաղրամյանն այլ մանրամասներ չհայտնեց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ