ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ. Կրակել են Պարույր Հայրիկյանի վրա, նա կրծքավանդակից վիրավոր է
Քիչ առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Պարույր Հայրիկյանը այս պահին Նոր նորքի թիվ 3 հիվանդանոցում է, նա կրծքավանդակից վիրավորվել է: Henaran.am-ի աղբյուների փոխանցմամբ` բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
Henaran.am-ի թղթակիցը աշխատում է հիվանդանոցում:
0:17 Մեր թղթակցի հաղորդմամբ` Պարույր Հայրիկյանն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները ասել են, որ գիտակցությունը տեղն է, այս պահին նրան հետազոտում են, հնարավոր է թոքը վնասված լինի:Մտավախություն կա, որ վնասվել են անրակային անոթները: Հայրիկյանը ոսկրային վնասվածք չի ստացել:
0:26 Հիվանդանոցում է գտնվում կինը` տիկին Սուսաննան: Ըստ Հայրիկյանի հարազատների, դեպքը տեղի է ունեցել նրա տան մոտ: Նախագահի թեկնածուն երկու տեղից վնասվածք է ստացել:Պարույր հայրիկյանի եղբայրը Henaran.am-ի թղթակիցին միջադեպի հետ կապված ասել է.”Պարզապես ամոթ է մեր ազգին”:
Հիվանդանոցի շենքը շրջապատված է ոստիկաններով:Տեղում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հենց նոր հիվանդանոց հասավ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, այստեղ է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
):44 Հենց նոր հիվանդանոց եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: