01 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հնարավոր է, նախագահական ընտրությունները հետաձգվեն /վիդեո/

ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Հիվանդանոցում աշխատող Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է ընտրությունների հետաձգման հնարավորության մասին հարցին` նշելով, որ ամեն ինչ կախված է Հայրիկյանի առողջական վիճակից: Նա խնդրել է այդ թեմային անդրադառնալ վաղը:

Նույն հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա լրագրողների հետ ճեպազրույցում չի բացառել, որ հնարավոր է, որ երկու շաբաթով քվեարկության օրը հետաձգվի:

”Օրենքը դա չի բացառում: Կախված է նախագահի թեկնածուի առողջական վիճակից, եթե նա կարողանա կարճ ժամկետում ապաքինվել եւ շարունակել քարոզարշավը, ապա չի հետաձգվի”,-նշեց ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը` ասելով, որ անպայման կգտնեն, թե միջադեպը որ ուժի կողմից է արվել: Սա, ըստ Աբրահամյանի, հարված էր Հայաստանի պետականության դեմ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ