18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Է՛, Րաֆֆի՛, Րաֆֆի՛

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը մեկնաբանել է ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` այսօր ասուլիսում արած հայտարարությունները:

”Անգամ կեղծված ընտրությունների դեպքում, եթե դուք չտեսնեք ընտրությունների երկրորդ փուլ, կարող ենք ասել, որ մենք գնում ենք դեպի կործանում”,- այսօր ասուլիսում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավատացնելով, որ ժողովուրդն արդեն հաղթել է, և իրենք արդեն հաղթական վիճակի մեջ են: 
Է՛, Րաֆֆի՛, Րաֆֆի՛, լրիվ կորցրել է իրականության զգացողությունը։ Հատուկ Րաֆֆու համար՝ հատված հանրապետության նախագահի ելույթից. “Չեն գիտակցում, որ նախագահական ընտրություններն ընդամենը եզրափակիչ փուլ են: Նախագահական ընտրություններն սկսվում են թիմ ձևավորելուց, կուսակցություն ձևավորելուց, տեղական ինքնակառավարման մարմինների, այնուհետև խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց: Մենակ մարդը ո՞նց կարող է նախագահ դառնալ: Եթե քաղաքական ուժը նույնիսկ հնարավորություն չունի ընտրատեղամասերում ներկայացուցիչ ունենալ, այդպիսի քաղաքական ուժը ինչպե՞ս կարող է ակնկալել, որ ինքը կարող է նախագահ դառնալ: Հետո էլ պատճառաբանություններ են բերում՝ հետաքրքիր չի, պատճառներ կան”,-գրել է պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ