07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ ոք չի հանդուրժում Ալիեւի բռությունները. Henaran.am –ի բացառիկ զրույցը ադրբեջանցի քաղաքագետի հետ

“Amnesty International” միջազգային կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներ Թոֆիկ Յագուբլուին եւ Իլգար Մամեդովին, ովքեր ձերբակալվել են վերջերս Ադրբեջանում Իսմաիլի շրջանում եւ Բաքվում տեղի ունեցած ցույցերի արդյունքում: Քաղաքական գործիչների հետ շարունակում են ձերբակալված մնալ մի շարք լրագրողներ ու իրավապաշտպաններ:

“Այսօր Ադրբեջանում հետապնդում են անգամ հասարակ քաղացիներին, իրավիճակը դարձել է անտանելի,  ոչ ոք չի հանդուրժում Ալիեւի բռությունները”,- այս մասին Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում նշել է  Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը:

 “Այսօր Ադրբեջանում իշխանությունները վերահսկում են լրատվության տարածումը.  հեռուստատեսությունն ու թերթերը կենտրոնացած են Ալիեւի ձեռքում, ուստի եւ վերջինս ցանկացած սուտ փաթաթում է ժողովրդի վզին:

Պատճառներից մեկն էլ դա էր, որ հասարկությունը դուրս էր եկել ցույցի` այլեւս չհանդուրժելով Ալիեւի վարչակարգը: Ադրբեջանում լրատվական այլընտրանքային միջոց են հանդիսանում Facebook-ն ու Twitter-ը:

Ահա սրա համար էլ չի բացառվում, որ իշխանությունները սահմանափակեն ինտերնետը երկրի տարածքում` մասնավորապես վերահսկելով սոցցանցերը:  Ոստիկանական ուժերն արդեն կազմել են հատուկ ցուցակներ, որտեղ ներառված են այն անձանց անունները, ովքեր Իսմաիլում եւ Բաքվում Facebook-ի միջոցով դուրս են եկել ցույցերի”,- նշել է Յունուսովն ու հավելել, որ ինքն անձամբ հայտնվել է այդ ցուցակում:

Ըստ փորձագետի` այս տարի Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ Ալիեւն իր գահը չկորցնելու համար խստացնելու է հասարակական ճշնումները:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ