Սեդա Ազնավուրը հերքել է քրոջ` իսլամ ընդունելու մասին լուրերը
Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է վերջերս լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի իր քույր Կատին իսլամ է ընդունել, տեղեկացնում է հայ-ֆրանսիական “Nouvelles d’Arménie” ամսագիրը:
“Ցանկանում եմ իմ բոլոր ֆեյսբուքյան ընկերներին ասել, որ մենք` Ազնավուրներս, հայկական ծագում ունենք, այսինքն քրիստոնյա ենք ծնվել: Մենք հպարտ ենք, որ մի այնպիսի ազգի մասնիկն ենք, որը մինչ օրս պայքարում է իր արմատների պահպանման համար: Այնպես որ, պետք չէ հավատալ այն բոլոր բաներին, որ կարող եք մեր մասին կարդալ թերթերում: Մենք երբեք այլ կրոն չենք ընդունի, որը կարող է ավելի լավը լինել, քան մերը` միաժամանակ պահպանելով հարգանքը մյուս կրոնների նկատմամբ”,-գրել է Սեդան:
Նշենք, որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն` Ազնավուրի դուստր Կատին իսլամ է ընդունել` ամուսնանալով մարոկկացի Ժան Ռաշիդի հետ: