10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

Ուիթնի Հյուսթոնը Մադամ Տյուսոյի թանգարանի ռեկորդակիր է դարձել

Մեկ տարի առաջ մահացած համաշխարհային աստղ Ուիթնի Հյուսթոնի մոմե արձանիկը եւս կհայտնվի Մադամ Տյուսոյի հայտնի թանգարանում` մյուս լեգենդների կողքին: Թանգարանը երգչուհուն պատկերող 4 արձանիկ է միանգամից պատվիրել, որոնք նախատեսված են աշխարհի տարբեր երկրներում գտնվող թանգարանի մասնաճյուղերի համար: Բոլոր արձանիկները պատրաստված են Լոնդոնում: Առաջինը Ուիթնին է 1991-ին, երբ նա երգում էր ազգային օրհներգը Սուպեր գավաթի ժամանակ: […]

Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբի հայտարարությունը

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է: Ճշգրիտ և անկողմնակալ եզրակացությունը նպաստում է երկրում պատշաճ ընտրական մթնոլորտի ձևավորմանը, օգնում է մեզ վերացնել առկա թերություննեը և, ինչպես նշվում է հենց զեկույցում, հաճախ չհիմնավորված թերհավատությունն ու ընկալումները: […]

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է “The HALO Trust” բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Նիք Սմարթին: Հանդիպմանը, որը կրում էր ճանաչողական բնույթ, Նիք Սմարթը ներկայացրել է 2012 թվականին կազմակերպության կողմից կատարած աշխատանքները և 2013 թվականի անելիքները: Կարեն Միրզոյանը երախտագիտություն է հայտնել “The HALO Trust”-ի ներկայացուցչին ԼՂՀ տարածքում […]

Հայրիկյանը Սեւ ծովում լողալով` եկավ “Հանրապետականի” բասեյնի մեջ խեղդվեց …

Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի` ՍԴ դիմելու որոշմանը, քիչ առաջ ինքնաբացարկի դիմած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ասաց, որ Հայրիկյանն ավելի լավ կաներ ոչ թե դիմեր ՍԴ, այլ հաներ իր թեկնածությունը, քանի որ ինքը վստահ է, որ ընտրությունները կեղծ են լինելու եւ արդար ճանապարհով հաղթել չի լինելու:  “Ես չեմ պահանջում Հայրիկյանից ՍԴ դիմել, հիմա Հայրիկյանն ինչքանով է վստահ, որ ՍԴ–ն այդ որոշումը կընդունի: Այսօր Հայաստանի ապագան կախված է 5-6 մարդուց, եթե իրենք չեն հանում թեկնածությունը, […]

Արամ Հարությունյանը գնաց հաց ուտելու. մնացին յոթը /ֆոտո, վիդեո/լրացված/

“Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը քիչ առաջ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին ներկայացրեց իր ինքնաբացարկի մասին դիմումը: Նախքան ԿԸՀ բարձրանալը, նախագահի թեկնածուն զրուցեց լրագրողների հետ եւ ասաց, որ չի համարում, թե մեկօրյա հացադուլը ապարդյուն է անցել իր համար: “Անօգուտ էր մյուս թեկնածուների համար”,-ասաց Հարությունյանը: Ապա նա ընթերցեց ԿԸՀ ներկայացվելիք հայտարարությունը: Լրագրողների հետ զրուցելուց […]

ՍԴ-ն Հայրիկյանի համար կաշխատի. այսօր դիմում չեն ստացել

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու մասին դիմում չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Այս մասին րոպեներ առաջ  Henaran.am-ին փոխանցեց ՍԴ մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին, եթե մինչ այդ համապատասխան դիմում ներկայացվի, այն կընդունվի:  Նշենք, որ ՍԴ մասին 75-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի թեկնածուի […]

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել ընտրական գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անձնական անվտանգության, ինչպես նաև ընտրություններին նրանց լիարժեք և իրավահավասար մասնակցության ապահովման խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածուների քաղաքական բնականոն գործունեության ապահովման սահմանադրաիրավական և միջազգային երաշխիքները, ինչպես նաև դրանց իրացմանն ուղղված պետության պարտավորությունների առավել գործուն […]

Հայաստանում է Իրանի զինված ուժերի փոխնախարարը

2013թ. փետրվարի 7-ից 9-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությունը: Փետրվարի 8-ին իրանական պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Նույն օրը Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպումների ընթացքում […]

Բաց նամակ նախագահին

Ներկայացնում ենք “Պատմական հուշարձանների պահպանություն” քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը ՀՀ նախագահին  Հարգարժան  պարոն Նախագահ, սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին” թիվ N1169-Ա որոշմանհամաձայն պատմության պետական թանգարանին թույլատրվելէր ՀՀ տարբեր մարզերից 2012թ. Սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի