07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբի հայտարարությունը

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է:

Ճշգրիտ և անկողմնակալ եզրակացությունը նպաստում է երկրում պատշաճ ընտրական մթնոլորտի ձևավորմանը, օգնում է մեզ վերացնել առկա թերություննեը և, ինչպես նշվում է հենց զեկույցում, հաճախ չհիմնավորված թերհավատությունն ու ընկալումները: Մյուս կողմից զեկույցի անճշտությունները կարող են բերել հակառակ ազդեցության` սերմանելով հասրակության մեջ ընտրությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ:

 

Ուսումնասիրելով առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը` պետք է նշենք այն դրական արձանագրումները, որ անում են դիտորդները քարոզարշավի ընթացքի, ընտրական գործընթացների կազմակերպվածության, ցուցակների հետագա բարելավման ուղղությամբ պետության շարունակական ջանքերի վերաբերյալ:

 

Միևնույն ժամանակ, մենք հայտնաբերեցինք մի շարք անճշտություններ, որոնք, մեր կարծիքով,  օբյեկտիվորեն չեն ներկայացնում իրական պատկերը: Խոսքը վերաբերում է հատկապես երկու դրույթի:

 

Առաջինը` հեռուստաընկերությունների կողմից թեկնածուներին հատկացվող եթերաժամերի գնահատականը, մեր կարծիքով, ճշգրտորեն չի արտացոլում իրական պատկերը: Համաձայն մի շարք դիտարկող կազմակերպությունների (օրինակ` Երևանի մամուլի ակումբի), ինչպես նաև հենց ԺՀՄԻԳ առաջարկով մշտադիտարկում իրականացնող ՀՌԱՀ-ի տվյալների, առավել շատ լուսաբանավել է Պարույր Հայրիկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Սերժ Սարգսյանի լուսաբանումը իր ծավալով զբաղեցնում է երրորդ տեղը: Դիտարկվող մի շարք այլ չափանիշներով մեր թեկնածուն զբաղեցնում է անգամ չորրորդից վեցերորդ տեղերը` զիջելով մյուս թեկնածուներին:

 

Երկրորդ անճշտությունը վերաբերում է մեր շտաբերի տեղակայմանը: Զեկույցում ճշգրտորեն մեջբերած է Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն.

 

Ընտրականշտաբերըչենկարողտեղակայվելպետականևտեղականինքնակառավարմանմարմիններիզբաղեցրածշենքերում (բացառությամբայնդեպքերի, երբշտաբերըզբաղեցնումենայդմարմիններինչպատկանողտարածք), ինչպեսնաևայնշենքերում, որտեղգործումենընտրականհանձնաժողովները:

 

Ի դեպ, այդ դրույթը որևէ քննադատության չի արժանացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովների Ընտրական օրենսգրքի վերաբերյալ համատեղ եզրակացությունում: Համաձայն այդ դրույթի, օրինակ, շտաբեր կարող են տեղակայվել համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում, եթե այդ շենքերը զբաղեցված չեն տեղական ինքնակառավարման կամ պետական մարմնի կողմից (համայնքի ղեկավարի, ավագանու, ընտրական հանձնաժողովի և այլն): Այսինքն, շտաբերը կարող են տեղակայվել, օրինակ մշակույթի պալատում, եթե այնտեղ տեղակայված չեն վերոնշյալ մարմինները: Ցավոք, զեկույցում որպես խախտում մատնանշված օրինակներն անտեսում են oրենքի այդ դրույթը, տարածական մեկնաբանում այն, ինչպես նաև որոշ դեպքերում շփոթում ընտրական շտաբերը ՀՀԿ տարածքային գրասենյակների հետ:

 

Այսպես օրինակ` զեկույցում նշվում է, որ Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքներում շտաբը գտնվում է համայնքային շենքերում: Իրականում Արմավիրում շտաբը վարձակալում է տարածք մշակույթի պալատից, Էջմիածնում` մասնավոր անձից, Մեծամորում` մասնավոր հյուրանոցից: Զեկույցում նմանատիպ անճշտություններ առկա են Արևադաշտի, Ծաղկահովիտի, Արագածի, Կարբիի, Ագարակի հետ կապված:

 

 Կենտրոնական շտաբը իր պատրաստակամությունն է հայտնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ քննարկելու վերոնշյալ հարցերը, ինչպես նաև տրամադրելու անհրաժեշտ այլ տեղեկություններ հետագայում նման թյուրիմացություններից խուսափելու համար:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ