05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է “The HALO Trust” բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Նիք Սմարթին:

Հանդիպմանը, որը կրում էր ճանաչողական բնույթ, Նիք Սմարթը ներկայացրել է 2012 թվականին կազմակերպության կողմից կատարած աշխատանքները և 2013 թվականի անելիքները:

Կարեն Միրզոյանը երախտագիտություն է հայտնել “The HALO Trust”-ի ներկայացուցչին ԼՂՀ տարածքում մարդասիրական գործունեության համար՝ հավաստիացնելով, որ հանրապետության արտաքին գերատեսչությունը աջակցելու է կազմակերպության գործունեությանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ