20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուիթնի Հյուսթոնը Մադամ Տյուսոյի թանգարանի ռեկորդակիր է դարձել

Մեկ տարի առաջ մահացած համաշխարհային աստղ Ուիթնի Հյուսթոնի մոմե արձանիկը եւս կհայտնվի Մադամ Տյուսոյի հայտնի թանգարանում` մյուս լեգենդների կողքին: Թանգարանը երգչուհուն պատկերող 4 արձանիկ է միանգամից պատվիրել, որոնք նախատեսված են աշխարհի տարբեր երկրներում գտնվող թանգարանի մասնաճյուղերի համար:

Բոլոր արձանիկները պատրաստված են Լոնդոնում: Առաջինը Ուիթնին է 1991-ին, երբ նա երգում էր ազգային օրհներգը Սուպեր գավաթի ժամանակ: Այդ արձանիկն ուղարկվել է Վաշինգտոն: Ուիթնիի հայտնի կերպարը` “Թիկնապահը” ֆիլմից, որտեղ նա մետաղե կորսետով է, կուղարկվի Հոլիվուդ:

“I Wanna Dance With Somebody” տեսահոլովակի կերպարը “բնակություն կհաստատի” Լաս-Վեգասում, իսկ ոսկեզարդ զգեստով Ուիթնին` Նյու Յորքում:

Ուիթնի Հյուսթոնը Մադամ Տյուսոյի ռեկորդակիր է դարձել: Դեռես ոչ ոք այդքան շատ քանակությամբ արաձանիկներով թանգարանում չի ներկայացվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ