Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշումը ծանր հետեւանքներ կունենա. Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար

2 իրավապաշտպաններին կալանքի տակ պահելու Բաքվի վերաքննիչ դատարանի որոշմանն անդրադառնալով` Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տաբյորն Յագլանդը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. “Ես մտահոգված եմ Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների եւ բողոքի ակցիաներում ոստիկանության դաժան վերաբերմունքի կապակցությամբ: Հատկապես մեծ մտահոգություն ունեմ փետրվարի 4-ին Տոֆիկ Յագուբլուի եւ Իլգար Մամեդովի ձերբակալությունների վերաբերյալ` կապված Իսմայիլիում տեղի ունեցած դեպքերի հետ: […]