18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բեգլարյանն ու Ծառուկյանը մտերմացել են. ”Հրապարակ”

Օրերս մահացած ԱԺ նախկին պատգամավոր, Աջափնյակի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանի հոգեհանգստից հետո Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանը երկար զրուցել, ապա հեռացել են նույն ավտոմեքենայով: Այս մասին գրում է ”Հրապարակը”:

Դիպվածը հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ նրանց հարաբերություններն ինչ-որ շրջան լարված էին, այլեւ, որ  Բեգլարյանը, ըստ լուրերի, կրկին ուզում է դառնալ Երեւանի քաղաքապետ, եւ նրան այդ հարցում աջակցում են մեծ թվով քաղաքական դեմքեր, այդ թվում՝ խնամի Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ այս ընտրություններում լուսանցք մղված ԲՀԿ-ն պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել եւ անգամ քաղաքապետի պաշտոնը նվաճել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ