18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բելգիայում շոկոլադե նամականիշեր կարտադրվեն

Բելգիայի փոստը շոկոլադի համով եւ հոտով նամականիշեր կարտադրի: Թուղթը մարդկային մարմնի ջերմություն զգալու հատկություն կունենա. համը եւ հոտը կզգացվեն այն ժամանակ, երբ մարդը հվպի կամ շնչի նամականիշի վրա: “Շոկոլադե” նամականիշերից յուրաքանչյուրը 6 եվրո կարժենա:

Դրանք ստեղծելու աշխատանքը բավականին բարդ է եղել: Այդ նպատակով աշխատել են ոչ միայն բելգիացի մասնագետները, այլ նաեւ մասնագետներ են հրավիրվել Գերմանիայից, Նիդերլանդներից եւ Շվեյցարիայից:

Նամականիշերի նոր տեսակն ստեղծելու նպատակն է ընդգծել շոկոլադի դերը Բելգիայի ազգային կերպարում: Այս երկրում շոկոլադ պատրաստում են 19-րդ դարից, երբ բելգիական գաղութը Կոնգոյում արտադրողների համար դարձավ կակաոյի խոշորագույն աղբյուրը: Բելգիական շոկոլադը շատ բարձր է գնահատվում աշխարհում եւ զգալիորեն տարբերվում է ավանդական ֆրանսիական դառը եւ շվեյցարական կաթնային շոկոլադներից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ