ԲՀԿ-ը դեմ չէ կոալիցիային. ”Ժամանակ”

Օրերս ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցին, թե արդյոք հնարավոր է նորից կոալիցիա կազմել ԲՀԿ հետ, պատասխանել էր՝ եթե ԲՀԿ-ում կայացնեն որոշում, որ ցանկանում են վերադառնալ կոալիցիա, ՀՀԿ-ն այդ հարցը կքննարկի, սակայն այդպիսի որոշում դեռեւս չկա։ Երեկ ”Ժամանակը” ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվել է` ԲՀԿ-ը պատրաստվում է դիմել կոալիցիա կազմելու համար:
”Ինձ համար “կոալիցիա” եզրույթը մի քիչ խորթ է հնչում, հետեւաբար ես այդ բառը չեմ օգտագործի,- հայտարարեց խոսնակը՝ հավելելով,- ինչ վերաբերում է համատեղ կառավամանը, մենք միշտ ասել ենք, հիմա էլ ասում ենք՝ միշտ պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն կառավարման համակարգում՝ թե ամբողջական, թե մասնակի, թե համատեղ, եւ կատարել այն աշխատանքը, որը մեզ պատվիրել է մեր ընտրողը, բայց մի քանի պայմաններով՝ եթե չկան մեր սեփական քաղաքական կուրսը սահմանափակող կամ անընդունելի նախապայմաններ”: