01 Մարտի, Saturday, 2025
KFC

Րաֆֆու նախաձեռնությամբ են հանդիպել Բագրատյանի հետ. ”Հրապարակ”

Պարզվում է` մի քանի օր առաջ «Անի» հյուրանոցում տեղի ունեցած Բագրատյան-Հովհաննիսյան հանդիպման նախաձեռնողը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ լավատեղյակների` նա փորձել է հասնել նրան, որ Հայրիկյանն ու Բագրատյանը միանան իրեն, և փորձել է հասկանալ` հնարավո՞ր է դա, թե՞ ոչ: Այդ էր նաև պատճառը, որ բացի բարևելուց ու վարսավիրանոցում հարդարվելուց, մինչ այդ տնտեսությունից չխոսող Հովհաննիսյանը սկսել է անդրադառնալ տնտեսական վիճակին և «ա լյա Բագրատյան»` ոչ թե 100, այլ 5 քայլով փորձում է «վերականգնել» հայոց տնտեսությունը: Եվ քանի որ երեկ ինքնաբացարկ հայտնելու և մեկ այլ թեկնածուի միանալու վերջին օրն էր, նշանակում է` Հովհաննիսյանը ստիպված կլինի միայնակ իրականացնել իր «5 քայլը», որովհետև ոչ Բագրատյանը ու ոչ էլ Հայրիկյանը չմիավորվեցին նրա հետ: Գրում է ”Հրապարակը”:

Հիշեցնենք, որ Henaran.am-ը հայտնել էր, որ նախագահի թեկնածուները հանդիպել են, թեյել ”Անի” հոյւրանոցում, և իրենց իսկ խոսքոերով` քննարկել են Հայաստանի ապագայի հարցը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ