13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշումը ծանր հետեւանքներ կունենա. Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար

2 իրավապաշտպաններին կալանքի տակ պահելու Բաքվի վերաքննիչ դատարանի որոշմանն անդրադառնալով` Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տաբյորն Յագլանդը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

“Ես մտահոգված եմ Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների եւ բողոքի ակցիաներում ոստիկանության դաժան վերաբերմունքի կապակցությամբ: Հատկապես մեծ մտահոգություն ունեմ փետրվարի 4-ին  Տոֆիկ Յագուբլուի եւ Իլգար Մամեդովի ձերբակալությունների վերաբերյալ` կապված Իսմայիլիում տեղի ունեցած դեպքերի հետ:

Պարոն Մամեդովը Բաքվի քաղաքական հետազոտությունների դպրոցի տնօրենն է, ով սերտորեն համագործակցում է Եվրոպայի Խորհրդի հետ: Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշումը` ազատ չարձակել այդ 2 մարդկանց եւ թույլ չտալ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին ներկա գտնվել դատական գործընթացին, հատկապես ծանր հետեւանքներ կունենա:

Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին հարգել մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հիմնական եւ իրավանաբանական սկզբունքները, որոնց համար նրանք պատասխանատվություն են ստանձնել Եվրոպայի Խորհրդին միանալիս”: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ