26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաց նամակ նախագահին

Ներկայացնում ենք “Պատմական հուշարձանների պահպանություն” քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը ՀՀ նախագահին

 Հարգարժան  պարոն Նախագահ, սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին” թիվ N1169-Ա որոշմանհամաձայն պատմության պետական թանգարանին թույլատրվելէր ՀՀ տարբեր մարզերից 2012թ. Սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ և թանգարանի բացսյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված ցուցադրություն: Արդյունքում թվով 51 պատմամշակութային հուշարձաններ տեղափոխվեցին պատմության թանգարան:

Դրան հաջորդեց մասնագետների, հանրության, ինչպես նաև տեղաբնակների բողոքը: Անցկացվեցին բողոքի ակցիաներ, մամուլիասուլիսներ, հարցը քննարկվեց ՀանրայինԽորհրդում: Նամակ-պահանջագիր ուղարկվեց ՀՀ կառավարությանը և Մշակույթի նախարարությանը, սակայն ստացվեց ոչ բավարար պատասխան: Ընթացքի մեջ է ստորագրահավաքը:

 

Վերոնշյալ որոշումը հղում է կատարում “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին” ՀՀ օրենքի վրա, որի 21-րդ հոդվածում ասվում է՝ “Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը՝ պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ”:

 

Համարվում էր, որ հուշարձանների ցուցադրությունը բացառիկ դեպք է: Սակայն վերջերս պարզեցինք, որ ՀՀ կառավարության 2005 թվականիդեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշումով հստակեցվել է «բացառիկ» բառի բացատրությունը:

Մեջբերում ենք այդ որոշման 2-դ կետը՝ “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը կատարվում է ԲԱՑԱՌԻԿ՝ նրա զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող արդյունաբերական, հիդրոտեխնիկական, ինժեներատրանսպորտային հաղորդակցության և այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում”:

 

Մենքհամոզված ենք, որ այդ 51 հուշարձաններից և ոչ մեկին վտանգ չէր սպառնում և Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ գործունեությունը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտման արդյունքում: Խնդրում և պահանջում ենք, որպեսզի Դուք՝ որպես ՀՀ օրենքի պահպանման երաշխավոր, հետամուտ լինեք թիվ N1169-Ա որոշման չեղյալ համարելու և հուշարձանների վերադարձի հարցերում: Ինչպես նաև պատկան մարմիններին հանձնարարություն տալու, որպեսզի տեղում կազմակերպեն հուշարձանների վերականգման և պահպանման աշխատանքները:

 

Ակնկալում ենք հարցի շուտափույթ լուծում:

 

 

 

“Պատմական հուշարձանների պահպանություն” նախաձեռնություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ