21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Օլիմպիական կրակը կուղարկվի տիեզերք

Սոչիի ձմեռային Օլիմպիադայի կրակը ծրագրում են ուղարկել տիեզերք: Օլիմպիական կոմիտեի ղեկավար Դմիտրի Չեռնիշենկոն հայտնել է, որ կրակը կլինի Բայկալի հատակին, Հյուսիսային բեւեռում եւ Էլբրուսի վրա: “Եվ նույնիսկ ծրագրեր կան այն բաց տիեզերք ուղարկել”,-հայտնել է Չեռնիշենկոն:

ՌԴ Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը հիշեցրել է, որ 50 տարի առաջ ԽՍՀՄ-ն առաջինը մարդ ուղարկեց տիեզերք, իսկ հիմա Ռուսաստանն առաջինը Օլիմպիական կրակը կուղարկի տիեզերք:

Օլիմպիական կրակի էստաֆետան մեկնարկում է 2013-ի հոկտեմբերի 7-ին: Կրակի ողջ ճանապարհը 65 հազար կմ է կազմում: Այն կանգ կառնի 2900 բնակավայրերում: Էստաֆետան կավարտվի 2014-ի փետրվարի 7-ին, երբ տեղի կունենա խաղերի բացումը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ