Մակեյանն այլեւս իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ նախագահի պաշտոնը. հիմնադիր անդամներ

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Պետրոս Մակեյանի համար օրը բացվում է ԺՀԿ կուսակցության 14 տարվա ղեկավարի իր պաշտոնը կորցնելու մտքից սարսափած։ Հենց այդ պատճառով է նա հայտնվում տարբեր լրատվամիջոցներում՝ իրականությունը խեղաթյուրող անհիմն “քննադատություններով”, “մեկնաբանություններով” ու “հայտարարություններով”։ Պետրոս Մակեյանը խուսափել եւ խորամանկորեն վիժեցրել է ԺՀԿ նախօրոք պայմանավորված քաղխորհրդի դեկտեմբերի 31-ի հավաքը եւ հունվարի 19-ի նիստը, […]