20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Թունավորվել են խանութից գնած խմորեղենից

Հունվարի 21-ին, ժամը 13.00-ին,  հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում  հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վանաձոր քաղաքի 3 բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են  հունվարի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, քաղաքի Գայի պողոտայում գործող մի  խանութից գնած խմորեղենը ուտելու հետևանքով: Կատարվում է հետաքննություն

Օբամայի երդմնակալությանը մոտ 1 մլն մարդ է հետեւել /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը հետեւել է շուրջ 800 հազարից մեկ միլիոն մարդ: Մարդիկ տեղավորվել են Վաշինգտոնի կենտրոնական զբոսայգում եւ մի քանի վիթխարի էկրանների վրա հետեւել են հանդիսավոր արարողությանը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Բարաք Օբաման խոստանում է ժողովրդավարություն տարածել ողջ աշխարհում եւ միջազգային խնդիրները լուծել քաղաքական ճանապարհներով: Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, Օբաման […]

Եվրոպացի երեխաները` Սիրիայի երեխաներին

Հարգելի բարեկամներ,   ինչպես գիտեք, Սիրիայում ամիսներ շարունակ տևող պատերազմական գործողությունները հազարավոր մարդկային կյանքեր են խլել, ճակատագրեր կործանել և այդ երկրում ու նրա սահմաններից դուրս ցավ ու կսկիծ տարածել:   Այդ իրավիճակի պատճառով հսկայական վնասներ են կրել նաև տեղի քրիստոնյա համայնքները, որոնք, նույնիսկ որոշ բնակավայրերում, ամբողջությամբ կորցրել են իրենց ազգային և հոգևոր կառույցները:   Մենք` […]

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիս-արեւելքում` Քերման նահանգում, երկրաշարժ է տեղի ունեցել: Իրանական “PressTV” կայքի տվյալներով` ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 5.3 բալլ է կազմել Ռիխտերի սանդղակով:  Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: “Կարմիր խաչ” միջազգային կազմակերպության քերմանյան բաժանմունքի աշխատակիցներն արդնե մեկնել են էպիկենտրոն`անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով: Հարկ է նշել,, որ կառույցների վատ շինարարության հետեւանքով Իրանում նույնիսկ 5.5 բալլ հզորությամբ […]

“Տաշիրը” կշարունակի

2013 թվականին ևս, ինչպես նախորդ տարիներին, “Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների ղեկավարությամբ, կիրականացնի մի շարք մեծածավալ ծրագրեր: Հիմնադրամը ձեռնպահ է մնալու մասնավոր, անհատական դիմումներին ընթացք տալուց` գործունեության հիմքում ունենալով բացառապես համակարգված, ծրագրային աջակցությունների ու խրախուսանքների մեխանիզմը: Նման որոշում է կայացվել “Տաշիր” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երեկ կայացած նիստում, որը վարել է հոգաբարձուների խորհրդի […]

Ես ունեմ հեթանոս ընկերներ… հարց հոգևորականին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Կոմիտաս վարդապետ Հովնանյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իրեն ուղղված հարցերն ու պատասխանել նրանց: ”Հարց` ԵՍ ՈՒՆԵՄ ՀԵԹԱՆՈՍ ԸՆԿԵՐՆԵՐ.. .ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱ ԵՄ ԵՂԵԼ ՆՐԱՆԱՑ ՏՈՆԵՐԻՆ ԳԱՌՆԻՈՒՄ,և որպես մարդ և որպես ՀԱՅ ՇԱՏ ԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԵՆ…….ԱՐԴՅՈՔ ԴԱ ՄԵՂՔ Է?? եթե չեմ սխալվում նման խոսքեր կան որ հեթանոսների հետ սեղան չնստել, եթե […]

Ծառուկյանը պատրաստվում է ֆորս -մաժորի. Ժամանակ

Թերթը նկատում է, որ Հայաստանի նախագահի քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, բավական հետաքրքրական գործընթացներ են տեղի ունենում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության շրջանականերում:  Օրինակ` կուսակցության կանանց խորհուրդը վերակազմակերպվում է, ձեւավորվում են նոր կառույցներ այդ խորհրդում, մասնավորապես հետաքրքրական է գաղափարական աշխատանքի հետ կապված ինչ-որ բաժնի կամ հանձնախմբի ստեղծումը: Թե ինչի համար է վերակազմակերպվում “Բարգավաճ Հայաստանը”, այդքան էլ պարզ չէ: Առաջիկա […]

Սաակաշվիլին քննադատվել է իր հայամետության համար.խոստովանություն ԵԽԽՎ ամբիոնից

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` նախօրեին նստաշրջանում կայացած ելույթը քարոզչական բնույթ էր կրում, հաղորդում է “РИА Новости”-ն: Սա Սաակաշվիլիի 4-րդ ելույթն էր ԵԽԽՎ-ում: Մեկ ժամ շարունակ նա պատասխանել է խորհրդարանականների հարցերին, այդ թվում եւ ռուսների: Վրաստանի նախագահի ելույթը  նվիրված էր Վրաստանի գրանցած հաջողություններին, Աբխազիայի եւ Հարավային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի