14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

ՀՀԿ-ն հետ կանչեց Դավիթ Հարությունյանին. Հայկական ժամանակ

Թերթը գրում է, որ ԱԺ Հանրապետական խմբակցությունը երեկ էթիկայի հանձնաժողովից ետ է կանչել Դավիթ Հարությունյանին: Վերջինս երեկվանից էթիկայի հանձնաժողովի անդամ չէ այլեւս: Նրա փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը: Օրենսդրական փոփոխություններով ՀՀԿ-ն կարող էր եւս մեկ անդամ նշանակել հանձնաժողովում: Երեկ այդ տեղում նշանակվել է Կորյուն Նահապետյանը:

Երբ վիշտն անձնական է. Առավոտ

“Երբ վիշտը վերաբերում է անձնապես քեզ, դրա մասին գրելը դժվար է՝ ոնց որ ի ցույց դնես, փորձես բառերով ձևակերպել այն, ինչ ձևակերպելի չէ: Դրա համար էլ չեմ գրի “Առավոտի” լրագրող Մամիկոնյան Նաիրայի անձնական արժանիքների մասին, չնայած դրանք շատ են և բոլոր նրան ճանաչողներին հայտնի են: Նաիրան էլ դժվար թե “այնտեղից”՝ “վերևից” ողջունի, որ ես նրան պարզունակ ձևով գովում եմ: Ավելի լավ […]

“Ով ալարի` տղա չի ունենա”` սպառնաց Նազենի Հովհաննիսյանը. Ժամանակ

Թերթը ուշագրավ մանրամասներ է ներկայացնում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական թոհուբոհից, մասնավորապես նշելով. “Երեկ` կառավարության Մելիք Ադամյանի վրա գտնվող դահլիճում թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի շնորհանդեսից առաջ կազմակերպիչները բավական ժամանակ նախապատրաստում էին հավաքված երիտասարդներին, թե ինչպես, ինչ ոգեւորությամբ եւ ծափերով պետք է դիմավորեն Սերժ Սարգսյանին:  Անգամ մեկը Սերժ Սարգսյանի փոխարեն անցնում էր երիտասարդների միջով, ում […]

Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցել է Վարդան Ղուկասյանի որդին.168 ժամ

Թերթի տեղեկություններով, անցած շաբաթ սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի, Մոսկվայում կիրակի օրը տեղի ունեցած հուղարկավորությանը Հայաստանից մասնակցածների թվում է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը:   “Նախապես որոշված է եղել, որ Վարդան Ղուկասյանը ևս պետք է ներկա լիներ Ուսոյանի հուղարկավորությանը, սակայն, քանի որ այն հայտնի պատճառներով հետաձգվել և տեղի է […]

Կարժանանա “Հայաստանի լավագույն քրեաօլիգարխ տիտղոսին”. Ժողովուրդ

Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների` երեւանցի օլիգարխներն իրենց պատկանող օբյեկտներում աշխատողներին, հատկապես մարզերում գրանցում ունեցողներին, պարտադրում են ժամանակավորապես գրանցվել Երեւանում` իրենց իսկ ընտրատարածքում: Այսինքն` մեկնարկել է Սերժ Սարգսյանի համար ձայներ հավաքելու` օլիգարխների մրցավազքը: Սա այն ոլորտն է, որտեղ մենաշնորհների փոխարեն կա միայն առողջ մրցակցություն, եւ յուրաքանչյուր օլիգարխի խնդիրն է հնարավորինս շատ ձայներ հավաքել իրենց “հովանավորի” համար: […]

Տեր-Պետրոսյանը Զուրաբյանի հարցով դիմել է Բագրատյանին. Հրապարակ

Թերթը բացահայտում է ՀԱԿ-ի դեմքերից երկուսի` Հրանտ Բագրատյան-Լեւոն Զուրաբյան հարաբերությունների “դե ֆոլտի” պատճառը` վկայաբերելով իր աղբյուրներին: “Բագրատյան-Զուրաբյան հարաբերությունները չեն փայլել դեռեւս իրենց իշխանություն եղած ժամանակներում: Երբ Բագրատյանն աշխատում էր Պեռնո Ռիկարի կոնյակի գործարանում, որպես փոխնախագահ-տնօրեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է Բագրատյանին, որպեսզի վերջինս աշխատանք չունեցող Լեւոն Զուրաբյանին ընդունի որպես մամլո քարտուղար: Բագրատյանը, սակայն, չի կատարել վերջինիս […]

“Ինչու չեք բարեհաճում ժամանել … պարոն նախագահներ”. Իրատես de facto

Թերթն անդրադառնալով “Ազատություն” ռադիոկայանին տված նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին` կենտրոնացել է մասնավորապես նախագահի հետեւյալ արտահայտության վրա, որ նախագահը հույս է փայփայում, որ երբեւէ բոլոր նախագահները, մնացյալ պաշտոնյաները կհավաքվեն-կխոսեն` “ոչ հրապարակային, առանց միմյանց վիրավորելու”:  “Բա սրանից մեծ ցանկություն` երկրի տիրոջ, միջուկը պահող մեկի համար,-գրում է հոդվածագիրը,-մենք հավատում ենք` Սերժ Սարգսյանի տառապանքը փորձ ունի: Մենք հասկանում ենք, […]

Ինչո՞ւ է առաջադրվել Բագրատյանը /վիդեո/

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ պատմում է, թե ինչու է ինքն առաջադրվել նախագահական ընտրություններում:

Սերժ Սարգսյանի շտաբը ներողություն է խնդրում

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որով հայցում է լրագրողների ներողամտությունը: Մասնավորապես պատասխանատու Շուշան Սարդարյանը գրել է. “Հարգելի՛ լրագրողներ, Նախընտրական արշավի առաջին օրը ցույց տվեց լրագրողների աննախադեպ ակտիվություն մեր թեկնածուի հանդիպումների նկատմամբ: Դա դահլիճային հանդիպման ձեւաչափի պայմաններում տարածքային սահմանափակումների առումով որոշակի կազմակերպչական խնդիրներ առաջացրեց: Մենք հայցում ենք լրագրողների ներողամտությունը ստեղծված անհարմարությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի