11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ինչու չեք բարեհաճում ժամանել … պարոն նախագահներ”. Իրատես de facto

Թերթն անդրադառնալով “Ազատություն” ռադիոկայանին տված նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին` կենտրոնացել է մասնավորապես նախագահի հետեւյալ արտահայտության վրա, որ նախագահը հույս է փայփայում, որ երբեւէ բոլոր նախագահները, մնացյալ պաշտոնյաները կհավաքվեն-կխոսեն` “ոչ հրապարակային, առանց միմյանց վիրավորելու”: 

“Բա սրանից մեծ ցանկություն` երկրի տիրոջ, միջուկը պահող մեկի համար,-գրում է հոդվածագիրը,-մենք հավատում ենք` Սերժ Սարգսյանի տառապանքը փորձ ունի: Մենք հասկանում ենք, թե ում նկատի ունի, երբ ասում է` իշխանություններին պետք չէր 2008-ի ընտրությունները “մրոտել”  մարտի մեկով: Մենք հասկանում ենք, որ համարելով, թե բոլորս էինք մեղավոր մարտի մեկի համար, նաեւ ում է ասում, որ իրենք էլ են մեղավոր: Ու սա այն քիչ դեպքերից է, երբ Սերժ Սարգսյանը անսքող անկեղծ է: Ու նաեւ` փոքր-ինչ զգացմունքային:

Պատճառը, այո նախընտրական է: Մասամբ: Իրական պատճառն ինքնին մարտի մեկն է, որը ինչպես երեւաց աչքերի խորքից, դեռ մանվում է նրա ներսում: Երրորդ պատճառն ընդհանրապես կյանքի մեծ իրավունք ունի. ինքն իսկապես ուզել էր, որ երեք նախագահներով գոնե մեկ անգամ մի տեղում լինեն, ու դա Անկախության օրվա տոնն էր:

… Ինչու չեք բարեհաճում ժամանել, պարոն մինիստր, թե սպասում եք, որ Ձեր հետեւից ինքնաթիռ ուղարկեն … պարոն նախագահներ: Չէ որ, ինչպես մարտի մեկը, ակնպես էլ Անկախության տոնը բոլորինս են: Էլ առավել` ձերը”,-եզրափակում է հոդվածագիրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ