Չգիտեն` ուր են գնում եւ ինչի
Նախագահը ավազակապետ չէ, որ ընտրվի եւ ինչ ուզի անի: Պարույր Հայրիկյանն իր որոշ կոլեգաների քարոզարշավից տպավորություն է ստացել, թե վերջիններս չգիտեն` ուր են գնում եւ ինչու են գնում: Հասկանալ է պետք իրավական եւ իրական հնարավորությունները: “Խոստումներ են տալիս, որ որ ոչ մի կապ չունեն նախագահի լիազորությունների հետ,-պարզաբանում է ԱԻՄ առաջնորդը, խորհուրդ տալով նրանց` Սահմանադրություն կարդալ եւ մտածել:
-Հարցնում են` ում կնշանակես վարչապետ, ասում է` այսինչին. ախր վարչապետ նշանակելու հարցում նախագահը պետք է ԱԺ համաձայնությունն ունենա, ինչը կոնկրետ թեկնածուն չի կարող ստանալ, քանի որ մեծամասնությունը խորհրդարանում իրենը չէ:
Կամ ասում են` կարձակեմ Ազգային ժողովը. եղբայր, այդ որ իրավունքով ես արձակելու …”, -հարցնում է Հայրիկյանը, հավելելով, որ թեկնածուներից միայն գործող նախագահը կարող է նման հարցերի շրջանակ ունենալ` համաձայնեցնելով դրանք կառավարության եւ Ազգային ժողովի հետ, իսկ մյուսները պետք դեմ գնան այդ տրամաբանությանը: