11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Ուրիխանյանին բավարարեցին. Հրապարակ

Դատարանը մինչ վերջնական վճիռ կայացնելը բավարարել է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի պահանջն ու արգելել demotivator.am կայքի սեփականատեր Էդգար Բարսեղյանին հրապարակել և տարածել հայցվորին վերաբերող որևէ նյութ, և պարտադրել է համացանցից հանել հայցի առարկա հանդիսացող մոնտաժված լուսանկարը: Թերթը նշում է, որ պատգամավորը բլոգերից պահանջում է 1 միլիոն 530 հազար դրամ գումար` իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար, […]

Միջազգային սկանդալի վերածվելու բոլոր նախադրյալները կան, բայց. Հայկական ժամանակ

Թերթն անդրադարձել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի երեկվա հայտարարությանը, որով տիկին Լիչը ողջունելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին պատրաստակամությունը, միաժամանակ ցավ է հայտնում, որ խորհրդարանական երեք ուժերից ոչ մեկը այս ընտրություններին չի մասնակցում: “”Քեթրին Լիչի այս գրառումը միջազգային դիվանագիտական սկանդալի վերածվելու բոլոր նախադրյալներն ունի, քանի որ պարունակում է հյուրընկալող երկրի […]

“Ճշտի ուղիով”. Հայկական ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը մեկնել է Հայաստանից, չնայած որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված` ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին: Թերթը գրում է, որ նախորդ օրը դիմել էին ոստիկանության լրատվության բաժին` այս տեղեկությունը ճշտելու համար, սակայն լրատվականը խուսափել է պատասխանից: “Դժվար չէ կռահել, որ այս մի օրը ոստիկանությունը փաստաթղթային հիմքեր է “դզել-փչել” Սպարտակ […]

Ծառուկյանն ըմբռնումով է մոտենում. Հրապարակ

Ինչպե՞ս է պարոն Ծառուկյանը վերաբերվում Սամվել Բալասանյանի` Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությանը: “Ըմբռնումով”,-կարճ արձանագրել է նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հարցին ի պատասխան: Առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես է գալու իր էլեկտորատին ուղղված` ազատ, խղճի մտոք քվեարկության կոչով. համապատասխանո՞ւմ է լուրն իրականությանը: “Էլեկտորատի կողմնորոշման հետ կապված` այս պահին հրապարակային-պաշտոնական հայտարարություն չի նախատեսվում”,-ասել է Ծառուկյանի խոսնակը:

“Փակել” է կանանց. Ժողովուրդ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան “փակել” է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը: Արդյո՞ք մեզ կին ֆուտբոլիստներ պետք չեն, ի՞նչ է լինելու հավաքականի ճակատագիրը: Թերթը փորձել է  պարզել ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանից: “Մենք այս տարի նպատակահարմար չենք համարել, որ կանանց հավաքականը մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Լինում են ֆուտբոլիստներ, որոնք հրավիրվում են հավաքի, այս տարի էլ որոշել ենք հավաքականը չներկայացնել […]

Հայաստանը “Եվրատեսիլում” կներկայացնի Գոռ Սուջյանը

Քիչ առաջ՛՛Հայլուր՛՛ լրատվականը տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերության որոշման համաձայն Հայաստանը Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ 2013-ի մրցույթում ներկայացնելու է ՛՛Դորիանս՛՛ խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ լավ է տրամադրված: Երգի ընտրությունը կկայանա մարտի երկուսին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Ներկայացված ելույթների օգտին կկազմակերպվի քվեարկություն կընտրվի: Հնարավոր է, որ Գոռը ևս երգ գրի և […]

2012-ի լավագույն մարմինները /ֆոտո/

“Fitness” ամսագիրը կազմել է 2012-ի աստղային ամենագեղեցիկ բարեմասնությունների ցանկը: Եվ այսպես, “լավագույն ոտքեր” տիտղոսին արժանացել է 25-ամյա դերասանուհի եւ մոդել Բլեյք Լայվլին: “Լավագույն  ձեռքեր” տիտղոսին է արժանացել ԱՄՆ առաջին տիկին, 40-ամյա Միշել Օբաման: “Լավագույն ուսեր” գայթակղիչ անվանակարգում հաղթողը 33-ամյա դերասանուհի Քեյթ Հադսոնն է: “Լավագույն հետույք”-ի տիտղոսակիրը 37-ամյա դերասանուհի, մոդել եւ պրոդյուսեր Եվա Լոնգորիան է:  2 […]

Ի՞նչու են գորիսիցիներն ընտրում Սերժ Սարգսյանին. ավանս նրան /վիդեո, ֆոտո/

 73-ամյա գորիսեցի Լենդրոշ Բաբայանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպմանը նախատեսված ժամից մոտավորապես մեկուկես ժամ շուտ էր եկել եւ  կազմակերպչական աշխատանքներ էր տանում: “Հանրապետական ե՞ք”,-Henaran.am-ի հարցին պատասխանեց` ոչ, կոմունիստ եմ եղել: “Դա ինչ կապ ունի, Սերժ Սարգսյանը միակն է, որ բանակը զարգացրեց, պետությունը հանեց ճգնաժամից, տնտեսությունը զարգացրեց, բա էլ ո՞ւմ ընտրեմ, կասե՞ս”,-դիմեց մեր զրուցակիցը: Դպրոցի […]

Մեծ Բրիտանիայի դեսպանը տարակուսանքի մեջ է գցել նախարարին

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր մեկնաբանություններն է տվել ՀՀ-ում Մեր Բրիտանիայի դեսպանի Քեթրին Lիչի՝ իր բլոգում արված գրառմանը: ”Չերչիլի ականջը կանչի: Զարմանքով ընթերցեցի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան տիկին Քեթրին Լիչի այսօրվա գրառումը իր բլոգում: Հոռետեսը դժվարություն է տեսնում ամեն հնարավորության մեջ: Իսկ լավատեսը ամեն դժվարության մեջ տեսնում է հնարավորություն – կասեր մեծ անգլիացին: Տրամաբանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված