11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Շակիրայի նորածին որդին դարձել է “Բարսելոնայի” անդամ

Կոլումբիացի երգչուհի Շակիրայի եւ “Բարսելոնայի” ֆուտբոլիստ Ժերար Պիկեի առաջնեկը վերջապես ծնվել է: Փոքրիկը, որին Միլան են անվանել, ծննդյան պահից դարձել է “Բարսելոնա” ակումբի անդամ: Երգչուհու խնդրանքով ծննդաբերությանը ներկա են գտնվել միայն կին բժիշկներ: Երեխան ծնվել է կեսարյան հատումով: Առաջնեկի ծննդյան առթիվ երջանիիկ զույգին շնորհավորել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:  2012-ի դեկտեմբերի 28-ին Պիկեն իր […]

Սպասում ենք տեսնելուն, թե այս բոլորը ուր կտանի

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը, որն առնչվում է նրա հիմնադրած ”Սիվիլիթաս” հիմնադրամի գործունեությանը, շարունակվում է: Այս մասին Henaran.am-ին հետ զրույցում ասաց “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: ”Կանչում են հարցաքննության եւ դեռ վերջը հայտնի չէ: Սպասում ենք տեսնելուն, թե այս բոլորը ուր կտանի, որովհետեւ արդեն վաղուց […]

Իսրայելում ավարտվել են կնեսետի ընտրությունները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն խոստացել է ընտրություններից հետո ամենամեծ կառավարող կոալիցիան ստեղծել: Ըստ նախնական տվյալների` նրա ղեկավարած դաշինքը հաղթանակել է կնեսետի ընտրություններում, հաղորդում է “BBC”-ն: Էքզիթ-փոլերի տվյալներով` նոր օրենսդիր մարմնում այն կստանա 31 մանդատ` գործող խորհրդարանի 42 աթոռների փոխարեն: Ձախերի “Եշ Ատիդ” կուսակցությունը, ըստ հարցումների, զբաղեցնում է 2-րդ տեղը, 3-րդում` Աշխատանքի կուսակցությունն է: Այժմ վերլուծաբանները […]

Գոռ Սուջյանը.

Ֆեյսբուքում սկսել են քննարկել, թե որքանով է ճիշտ ու ինչու է սխալ, որ Եվրատեսիլ 2013-ին Հայաստանը ներկայցնի ”Դորիանս” խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Իհարկե, շատերը կողմ են, որ Գոռը ներկայացնի Հայաստանը երաժշտական մրցույթում: Օրինակ Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Դավթյանը գրել է. ”…Եթե եվրոտեսիլում հաղթանակի համար ամեն ինչ պետք է բացի ձայնից,ապա դա արդեն երգի մրցույթ չէ: Երաժշտասեր […]

Եղունգների տակ սպանված կնոջ հագուստի մանրաթելերն են եղել

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց թոշակառու Ռոզա տատին սպանելու մեջ մեղադրվող Հ. Հարությունյանի քրեական գործով վկաների հարցաքննությունը: Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 16.06.2012թ. ժամը 21:00-ի սահմաններում գնացել է Լալայան փողոցի 123/050 տնակ, որտեղ նույն տնակի բնակչուհի Ռ. Խաչատրյանի հետ վիճաբանության ընթացքում, խոհանոցային դանակով տասը հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակի […]

Նժդեհից հետո` “Անահիտը”. Ժամանակ

“Դուք լավ գիտեք, որ Սյունիքի մարզի գլխավոր հերոսներից մեկը Գարեգին Նժդեհն է, հիմա ինչ կապ ունի` 7 մլն դոլար է, թե 17 մլն է: Անկախ` վատ է նկարել, լավ է նկարել` փորձ է արել ինչ-որ բան նկարել թե պետական, թե սեփական միջոցներով”,-Գարեգին Նխդեհի մասին ֆիլմի ֆինանսավորման առթիվ թերթին ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն […]

Նախագահի եւ առաջին տիկնոջ տանգոն հուզել է լրագրողներին /ֆոտո//վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունն ավարտվել է նրա կնոջ “հաղթանակով”: Հանդիսավոր արարողությունից հետո ողջ ԶԼՄ-ների ուշադրությւոնը սեւեռված է Միշել Օբամայի վրա` քննարկելով ոչ միայն նրա նոր սանրվածքը, այլ նաեւ նրա շլացնող տեսքը` ալ կարմիր զգեստով: Ինքը` նախագահը, շքերթը դիմավորել է մաստակ ծամելով: Սակայն, լրագրողներին ամենից շատ գրավել է նրանց պարը: Երբ առաջին տիկինը բեմ է դուրս […]

ՀԿԿ-ը` խորամանկության ու շակալության դեմ

Հայաստանի կոմունիստական կուսակցության Ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է արվել, որով եվրապացիներին կոչ է արվում հեռանալ Հայաստանից: ”Լավ կլիներ որ Դուք Եվրոպացիներդ ընդհանրապես հեռանայիք Հայաստանից, և ձեր Եվրոպական անառակ կամքը չթելադրեիք մեր ժողովրդին, իսկ Ղարաբաղի հարցը գեր պետությունների ձեռքին է, ԱՄՆ-ի և Ռուսաստանի: Քանի որ ԱՄՆ-ն որոշել է իր ուսերից դեն նետել երկրորդական խնդիրները, ապա Ղարաբաղի […]

Ինչ է ասել Տարոնը. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հանձնարարական է տվել, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր ֆեյսբուքյան էջը /վարչական շրջանի ղեկավարի, տեղակալի, աշխատակազմի ղեկավարի դեմքերով/: Ավելին, դրանք պետք է սպասարկեն հատուկ մասնագետներ: Այսինքն` “Ֆեյսբուքի” հաստիքով” մարդիկ են աշխատում վարչական շրջաններում: Երեւանի քաղաքապետի ֆեյսբուքյան էջի պատասխանատու Մարիա Բարաղամյանը, սակայն, թերթի հետ զրույցում ասաց. “Հանձնարարական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված