09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գոռ Սուջյանը.

Ֆեյսբուքում սկսել են քննարկել, թե որքանով է ճիշտ ու ինչու է սխալ, որ Եվրատեսիլ 2013-ին Հայաստանը ներկայցնի ”Դորիանս” խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Իհարկե, շատերը կողմ են, որ Գոռը ներկայացնի Հայաստանը երաժշտական մրցույթում: Օրինակ Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Դավթյանը գրել է. ”…Եթե եվրոտեսիլում հաղթանակի համար ամեն ինչ պետք է բացի ձայնից,ապա դա արդեն երգի մրցույթ չէ: Երաժշտասեր հասարակությունը որակով երգ է ուզում լսել, իսկ եթե վոկալ պետք չէ , այլ միայն սեքսուալ աղջիկներ կամ գեյ տղաներ, կամ եսիմինչեր, ապա դա արդեն եվրոտեսիլ չէ,այլ պոռնոտեսիլ:

Իսկ ինչ վերաբերվում է Գոռին,ապա վստահ եմ,որ նա հիանալի ելույթ կունենա`իր ֆանտաստիկ վոկալային տվյալների և տեխնիկայի հաշվին, ապացուցելով,որ եվրոտեսիլը կարող է հաղթել նաև տաղանդավոր մարդը…

Այնպես,որ Գոռի հաղթանակը լիովին իրատեսական է և եկեք նրան հաջողություն մաղթենք, որովհետև մեր երկիրը պետք է որակյալ երգով հաղթի, իսկ խեղկատակ երգչի հաղթանակը, հաստատ մեր երկրին պատիվ չի բերի”:

Մեկ այլ օգտատեր Էդգար Սարգսյանը սակայն ներկայացնում է այն խումբը, ովքեր կարծում են, որ Գոռ Սուջյանը չպետք է մասնակցի Եվրատեսիլին: Դա պատճառաբանվում է այսպես. ”Սկսենք պլյուսներից-ՈՒժեղ վոկալ, յուրահատուկ ինքնատիպ տոնայնություն ահա եվ վերջ: Ցավոք սրտի այսքանով պլյուսները ավարտվում են:

Հիմա անցնենք մինուսների. նախ ասեմ,  որ Եվրոտեսիլում բոլորը թքած ունեն, թե ինչպիսի հզոր ձայն ունես դու, կարևորը կարողանաս անել այն, ինչը կհիշվի և կվարակի մարդկանց տրամադրությամբ, թեկուզ դա անես ագռավի կռկռոցով: Եթե խոսքը աղջիկների մասին է` ԵՎրոպան սիրում է սեքսուալ,  բայց դրա հետ մեկտեղ հետաքրքիր ռիթմիկ վարակիչ երգով աղջիկների, Իսկ եթե տղաների մասին ենք խոսում՝ Գոռն ընդհանրապես եվրոբոյ չի:

Եվրոպան սիրում է խնամված արտաքինով, սթայլիշ մետրոսեքսուալների, իսկ Գոռն անգամ ունքերը չի խնամում նման իմիջով` ի՞նչ ԵՎրոպա”,-գրում է Էդգար Սարգսյանը: Հաղորդավարուհի Լուսինե Բադակյանը միանալով քննարկումներին գրել է, որ շատ ուրախ է, որ հենց Գոռն է ներկայացնելու Հայաստանը, առավել ևս այն դեպքում, որ հենց նրա ամուսինն է օգնել խմբին դառնալ ճանաչված: 

”Ես մաղթում եմ Գոռին հաջողություն, քանի որ ցանկանում եմ, որ ամուսնուս անխոնջ աշխատանքը ունենա իր արդյունքը…գոնե ես գիտեմ դա ինչ է նրան արժեցել… նրա միակ նպատակը եղել է Գոռին տեսնել աշխարհի ամենամեծ բեմերում ,և ես ուզում եմ, որ նրա նպատակն իրականանա` անկախ ամեն ինչից”,-գրել է Լուլուն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ