Շակիրայի նորածին որդին դարձել է “Բարսելոնայի” անդամ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/shakira_1358923442.jpg)
Կոլումբիացի երգչուհի Շակիրայի եւ “Բարսելոնայի” ֆուտբոլիստ Ժերար Պիկեի առաջնեկը վերջապես ծնվել է: Փոքրիկը, որին Միլան են անվանել, ծննդյան պահից դարձել է “Բարսելոնա” ակումբի անդամ:
Երգչուհու խնդրանքով ծննդաբերությանը ներկա են գտնվել միայն կին բժիշկներ: Երեխան ծնվել է կեսարյան հատումով: Առաջնեկի ծննդյան առթիվ երջանիիկ զույգին շնորհավորել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:
2012-ի դեկտեմբերի 28-ին Պիկեն իր միկրոբլոգում գրել էր, թե իրենց երեխան ծնվել է, սակայն ավելի ուշ ֆուտբոլիստը պարզաբանեց, որ այդ օրն Իսպանիայում նշում են Ծիծաղի օրը եւ ինքն ընդամենը կատակել է:
Լատինաամերիկյան թերեւս ամենահաջողված փոփ երգչուհի Շակիրա Իսաբել Մեբարակ Ռիպոլը ողջ աշխարհում հայտնի դարձավ շնորհիվ իր “Whenever, wherever” հիթի` իր առաջին անգլալեզու` “Laundry Service” ալբոմից: Մինչ այդ` 1999-ին, երգչուհին 2 “Գրեմմիի” է արժանացել: