12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Թեկնածուի կայքի վրա հարձակումը կարող է լավ գովազդ լինել. Սամվել Մարտիրոսյան

“Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կայքը, չնայած հաքերային հարձակմանը, չի դադարել գործել: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց ‘’Ժառանգության’’ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը.  ‘’Կայքը գործում է, չհաջողված հարձակում է եղել’’ : Դեռեւս հստակ չէ, հաքերային հարձակմումը որտեղից է եղել, բայց ինչպես փոխանցեց Հովսեփ Խուրշուդյանը, մասնագետները հակված են կարծելու, որ խոսքը ադրբեջանական հարձակման մասին է: […]

Իրենք ո՞վ են, նրանք խնդիր ունեն. Մակեյանը զայրացած էր

”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ծանոթ է քիչ առաջ տարածված հայտարարությանը, որով նրա կուսակցության քաղխորհրդի անդամներն ու փոխնախագահը պահանջնում են Մակեյանից հրաժարական տալ: ”Դա իրենց գրածը չի, իրենց ստորագրությամբ գրել, տվել են, մեկնաբանելու որևէ բան չկա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը: Նրա համոզմամբ` ինքը չգիտի, թե ովքեր են այդ հայտարարության հեղինակները, սակայն վստահ է, որ […]

Րաֆֆի Հովհաննիսյանի կայքը հարձակման է ենթարկվել

Այսօր կայացավ ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքի շնորհանդեսը /www.raffi4president.am/: Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ներկաներին հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում ուշադրություն է դարձվել նաև համացանցին: Կայքից բացի վիրտուալ շփումը թեկնածուի հետ հնարավոր է Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, որտեղ Հովհաննիսյանի պաշտոնական էջն արդեն 3 օր է, որ գործում է, սակայն 300 հազարից ավելի այցելու ունի: […]

Հովհաննես Շահինյանն` ՕԵԿ անդամ

Henaran.am-ի տեղեկություններով Արաբկիր համայնքի նախկին թաղապետ, ՀՀԿ նախկին անդամ Հովհաննես Շահինյանը անդամագրվել է ՕԵԿ-ին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը: Վերջինս մեզ հայտնեց, որ բոլորովին վերջերս է Շահինյանը միացել ՕԵԿ-ին: Նրա խոսքով` Շահինյանն իր ցանկությամբ է դարձել ՕԵԿ-ական:  Հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ Շահինյանը որոշ ժամանակ հետո էլ լքի ՕԵԿ-ը, հաշվի առնելով […]

Հերթական խմբակային բռնաբարությունը Հնդկաստանում

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 6 տղամարդու, որոնք մեղադրվում են Օրիսա նահանգում 25-ամյա կնոջ խմբակային բռնաբարության մեջ, հաղորդում է “DNA”-ը: Ոստիկանության տվյաներով` նրանք հարձակվել են կնոջ եւ նրա ամուսնու վրա, երբ վերջիններս հիվանդանոց գնալիս  են եղել` զոհի եղբորը տեսակցության: Չարագործները կապել են ամուսնուն ծառից եւ նրա աչքի առջեւ բռնաբարել կնոջը: Վերջինս դիմել է ոստիկանություն: Հաջողվել է […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Քեթրին Լիչիի հետ

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին: Հովհաննիսյանն ու դեսպանը քննարկեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Կարեւորվեց միջազգային չափանիշներին համապատասխանող ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Իսկ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներից Արմեն Մարտիրոսյանը, Գեւորգ Կալենչյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին ԱՊՀ միջխորհրդարանական պատվիրակության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին: […]

Իրական ղեկավարներից հետո այ սենց կեղտոտ խաղեր են սկսվում…

Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մկրտչյանն իր էջում հիշատակել է ԺՀԿ նախագահ Էդվարդ Եգորյանին, ու գրել, որ նրա մահից հետո կուսակիցներ Պետրոս Մակեյանի գլխավորությամբ կեղտոտ խաղեր սկսեցին: ”Հազար օղորմի Էդվարդ Եգորյանին: Չգիտեմ շատերը գուցե չեն հիշի նրան: Նա ”ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության հիմնադիր նախագահն է եղել, անկախության շրջանի եզակի քաղաքական գործիչներից էր, ով ուներ նպատակ Ազատ ու երջանիկ […]

ՀԱԿ-ի վերաբերմունքը Բագրատյանի նկատմամբ շշմեցրել է Հացպանյանին /վիդեո/

Ֆրանսահայ ազատամարտիկ, 2008 թվականի համաժողովրդական շարժման մասնակից Սարգիս Հացպանյանը զարմանալի եւ անհասկանալի է համարում, որ ՀՀ նախկին վարչապետ, ‘’Ազատություն’’ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, ով նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական շրջապատին մտերիմ անձ է, չեն սատարում իրենց ազատական համարող եւ ՀԱԿ-ի մաս կազմող ուժերը : Այս մասին այսօր  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Հացպանյանը` անդրադառնալով նախագահական ընտրություններում […]

ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու համար

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը կալանքի տակ է արդեն մի քանի ամիս և մեղադրվում է տարբեր քաղաքացիներից 100-ական դոլար կաշառք պահանջել-ստանալու համար։   Հակոբ Հաջի-Հակոբյանը 2008թ. մարտից մինչև 2011 թվականի հուլիսն աշխատել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի