27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ի վերաբերմունքը Բագրատյանի նկատմամբ շշմեցրել է Հացպանյանին /վիդեո/

Ֆրանսահայ ազատամարտիկ, 2008 թվականի համաժողովրդական շարժման մասնակից Սարգիս Հացպանյանը զարմանալի եւ անհասկանալի է համարում, որ ՀՀ նախկին վարչապետ, ‘’Ազատություն’’ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, ով նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական շրջապատին մտերիմ անձ է, չեն սատարում իրենց ազատական համարող եւ ՀԱԿ-ի մաս կազմող ուժերը :

Այս մասին այսօր  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Հացպանյանը` անդրադառնալով նախագահական ընտրություններում Հրանտ Բագրատյանի առաջադրմանը եւ այն փաստին, որ ՀԱԿ-ը չի սատարում նրան:

‘’Ես իմ հայացքներով երբեք ազատական չեմ եղել, ինքս ազատականությանը շատ հակառակ եմ, պարզապես, զարմանալի է, որ Հրանտ Բագրատյանի  նման որակյալ տնտեսագետը, ՀՀ-ում երկար տարիներ ղեկավարման փորձ ունեցող, վարչապետություն արած մեկը, լինելով  Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական շրջապատից, Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցության նախագահ, այս աստիճանի լքված կարգավիճակում է’’,- Henaran.am-ին ասաց Սարգիս Հացպանյանը:

Մեր զրուցակիցն անբարոյական համարեց Հրանտ Բագրատյանին չսատարող եւ ‘’իրենց ազատական կոչող’’ ուժերի ներկայությունը ՀԱԿ-ում:  ‘’ Ինձ համար անպատկերացնելի է, ես շշմած եմ: Ես չգիտեմ ինչն է պատճառը, որ չեն սատարում, բայց գոնե պետք է բացատրեն, թե ինչու չեն սատարում’’,-եզրափակեց Սարգիս Հացպանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ