04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հերթական խմբակային բռնաբարությունը Հնդկաստանում

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 6 տղամարդու, որոնք մեղադրվում են Օրիսա նահանգում 25-ամյա կնոջ խմբակային բռնաբարության մեջ, հաղորդում է “DNA”-ը:

Ոստիկանության տվյաներով` նրանք հարձակվել են կնոջ եւ նրա ամուսնու վրա, երբ վերջիններս հիվանդանոց գնալիս  են եղել` զոհի եղբորը տեսակցության: Չարագործները կապել են ամուսնուն ծառից եւ նրա աչքի առջեւ բռնաբարել կնոջը: Վերջինս դիմել է ոստիկանություն: Հաջողվել է ձերբակալել 6 կասկածյալներին` 19-33 տարեկան:

Վերջին 2 ամսվա ընթացքում Հնդկաստանում հատուկ ուշադրություն է սեւեռված բռնաբարությունների վրա` դեկտեմբերի 16-ին 23-ամյա ուսանողուհու դաժան բռնաբարությունից հետո, որի զոհը 3 վիրահատությունից հետո մահացավ: Այդ հանցագործությունը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Հնդկաստանում, այլ նաեւ ողջ աշխարհում:   Երկրում բազմամարդ ցույցեր են կազմակերպվում` պահանջելով մահապատժի ենթարկել հանցագործներին եւ ապահովել կանանց անվտանգությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ