Ինչ է ասել Տարոնը. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հանձնարարական է տվել, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր ֆեյսբուքյան էջը /վարչական շրջանի ղեկավարի, տեղակալի, աշխատակազմի ղեկավարի դեմքերով/: Ավելին, դրանք պետք է սպասարկեն հատուկ մասնագետներ: Այսինքն` “Ֆեյսբուքի” հաստիքով” մարդիկ են աշխատում վարչական շրջաններում:
Երեւանի քաղաքապետի ֆեյսբուքյան էջի պատասխանատու Մարիա Բարաղամյանը, սակայն, թերթի հետ զրույցում ասաց. “Հանձնարարական չկա, ուղղակի վարչական շրջանի ղեկավարն իր աշխատանքն է լուսաբանում:
Դա հնարավորություն է քաղաքացիների հետ շփման եւ կապի միջոց է: Վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաեւ աշխատակազմը, ունեն ֆեյսբուքյան էջեր: Բայց դրա համար հատուկ աշխատող չեն պահում: Ուղղակի աշխատակազմում կան մարդիկ, որոնք դրա պատասխանատուն են: Դրա համար հատուկ մարդ չի կարող լինել, որովհետեւ հաստիքացուցակում էլ նման ցուցակ հաստիք չկա”: