12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպասում ենք տեսնելուն, թե այս բոլորը ուր կտանի

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը, որն առնչվում է նրա հիմնադրած ”Սիվիլիթաս” հիմնադրամի գործունեությանը, շարունակվում է:

Այս մասին Henaran.am-ին հետ զրույցում ասաց “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:

”Կանչում են հարցաքննության եւ դեռ վերջը հայտնի չէ: Սպասում ենք տեսնելուն, թե այս բոլորը ուր կտանի, որովհետեւ արդեն վաղուց դադարել են փողի լվացման այդ մեծ հանցագործությունից խոսելուց եւ արդեն անցել են հիմնականում ”Սիվիլիթաս”-ի գործերի եւ ծրագրերի հետաքննությանը”,-ասաց Սալբի Ղազարյանը:

Վարդան Օսկանյանը վերջին անգամ հարցաքննվել է անցած ուրբաթ` հունվարի 18-ին: Սալբի Ղազարյանը չբացառեց գործի հանգուցալուծման նպատակով Հանթսմանի կողմից հայտարարություն անելու հնարավորությունը, ինչի մասին նշվում էր ավելի վաղ: Այս կապակցությամբ, Սալբի Ղազարյանը նկատեց.”Պրոցեսները  գնում են”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ