24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչու են գորիսիցիներն ընտրում Սերժ Սարգսյանին. ավանս նրան /վիդեո, ֆոտո/

 73-ամյա գորիսեցի Լենդրոշ Բաբայանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպմանը նախատեսված ժամից մոտավորապես մեկուկես ժամ շուտ էր եկել եւ  կազմակերպչական աշխատանքներ էր տանում:

“Հանրապետական ե՞ք”,-Henaran.am-ի հարցին պատասխանեց` ոչ, կոմունիստ եմ եղել: “Դա ինչ կապ ունի, Սերժ Սարգսյանը միակն է, որ բանակը զարգացրեց, պետությունը հանեց ճգնաժամից, տնտեսությունը զարգացրեց, բա էլ ո՞ւմ ընտրեմ, կասե՞ս”,-դիմեց մեր զրուցակիցը: Դպրոցի տնօրեն Զոյա Շեկունցի խոսքով էլ` Սերժ Ազատին կարողացավ շախմատային տրամաբանությամբ՝ շախմատային ճիշտ քայլերով պետությունը առաջ տանել:

“Ես որոշել էի դարդերս պատմել, կիսվել Ձեզ հետ՝ կրթական ծրագրերի, սահմանամերձ  տարածքների, հայ-ադրբեջանական հակամարտության, բանակի մասին, բայց դու կանխեցիք ինձ եւ խոսեցիք ամեն ինչի մասին, շնորհակալ եմ”,-ասաց նա` դիմելով նախագահին:

“Ես եմ շնորհակալ, դուք ինձ ոգեւորեցիք, ինչպես ասում են՝ ավանս տվեցիք”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Թե ինչու են գորիսեցիները ընտրելու Սերժ Սարգսյանին՝ կարող եք դիտել տեսանյութում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ