Մեծ Բրիտանիայի դեսպանը տարակուսանքի մեջ է գցել նախարարին

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր մեկնաբանություններն է տվել ՀՀ-ում Մեր Բրիտանիայի դեսպանի Քեթրին Lիչի՝ իր բլոգում արված գրառմանը:
”Չերչիլի ականջը կանչի:
Զարմանքով ընթերցեցի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան տիկին Քեթրին Լիչի այսօրվա գրառումը իր բլոգում:
Հոռետեսը դժվարություն է տեսնում ամեն հնարավորության մեջ: Իսկ լավատեսը ամեն դժվարության մեջ տեսնում է հնարավորություն – կասեր մեծ անգլիացին:
Տրամաբանական եմ համարում, որ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները ուշիուշով հետևում են ՀՀ Նախագահական ընտրություններին:
Սակայն միաժամանակ զարմանք է հարուցուոմ, որ այլ երկիր ներկայացնող դիվանագետը թեկուզ անձնական, բայց այնուամենայնիվ հրապարակային գնահատականներ է բարձրաձայնում մեկ այլ երկրում տեղի ունեցող ու դեռևս չավարտված գործընթացի մասին:
Հարգարժան տիկին դեսպանի գնահատականների և հարցադրումների մեջ տարակուսանք առաջացնող ձևակերպումները շատ են: Թվարկեմ մի քանիսը:
Ի՞նչ է նշանակում երեք ընդդիմադիր խմբակցություն ԱԺ-ից չեն մասնակցում ընտրություններին: Որքանով հայտնի է հայ հասարակությանը խորհրդարանում իրենց ընդդիմադիր հռչակած երեք ուժերից` ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՀԱԿ, ՀՅԴ, առաջինը մասնակցում է, երկրոդի շարքերից կա թեկնածու: Մաթեմատիկական այս հանելուկը կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե տիկին դեսպանը բարձրաձայնի, թե ո՞ւմ է ի նկատի ունեցել իր հաշվարկների մեջ:
Պակաս տարակուսելի չէ նաև չմսանկացելու հնարավոր պատճառների թվարկումը: Չե՞ն հավատում արդար ընտրություններին. այդ դեպքում ինչպե՞ս և ինչու՞ էին մասնակցում 2008-ի ընտրություններին, իսկ 2012-ին հայտնվում խորհրդարանում:
Ունեն ֆինանսական խնդիրնե՞ր. այդ դեպքում ինչ գումարներով էին մասնակցում նախորդ ընտրություններին և ո՞ւմ փողերն էին իրականում ծախսում:
Բիզնեսմեննե՞րն են վախեցել. այդ դեպքում ծանոթացեք խոշոր հարկատուների ցանկին:
Տասնամյակների ընթացքում կեղծիքներով ընտրություննե՞ր. այդ դեպքում վերընթերցեք, խնդրում եմ, միջազգային դիտորդների գնահատականները , օրինակ, 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Սակայն այս ամենը դետալներ են:
Հիմնական հարցադրումս մնում է անփոփոխ` տարակուսելի են օտարերկրյա դեսպանի բարձրաձայն մտորումները մեր երկրի ներքաղաքական զարգացումների շուրջ:
Հ.Գ. Առիթից օգտվելով, շնորհակալությունս եմ հայտնում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը իմ` Լոնդոն կատարվելիք այցին աջակցություն ցուցաբերելու համար”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը:
Նշենք, որ դեսպանն այսօր իր բլոգում անդրադարձել էր կայանալիք նախագահական ընտրություններում՝ գրելով. ՛՛Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը: Բայց նաև ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում՛՛: